Արցախում կրկին գազ չի լինելու. Պատճառն այլ է

Վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես դադարեցվել է Գորիսի և Կապանի տարածաշրջանների բնակավայերի, Արցախի Հանրապետության գազամատակարարումը։ Այդ մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից։

Ընկերությունը տեղեկացնում է, որ ս.թ. ապրիլի 2-ին ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքում վնասվել է Գորիս-Կապան-Քաջարան մայրուղային գազատարը՝ 13,5 կմ հատվածում։

Վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամը 11։10-ից դադարեցվել է Սյունիքի մարզի Գորիս, Կապան քաղաքների, Գորիսի և Կապանի տարածաշրջանների բնակավայերի, ինչպես նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը:

Աղբյուրը հայտնում է, որ վթարավերականգնման աշխատանքների ավարտի ժամկետի մասին լրացուցիչ կտեղեկացվի։

Դիտումների քանակը: 4184
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին