Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից․ ՀՀ ԱԳՆ

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել սահմանազատման հարցերով հանձնաժողովների ութերորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Կարդալ ավելին

Թրյուդոն ու Մակրոնը քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակը և ահաբեկչության դեմ պայքարը

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: Կարդալ ավելին

ԱՀ պաշտպանության բանակը հաղորդում է

Նոյեմբերի 5-ին և լույս 6-ի գիշերը ռազմաճակատի բոլոր հիմնական ուղղություններում մարտական գործողությունները շարունակվել են: Կարդալ ավելին

Թուրքական հեռուստաալիքը սխալմամբ ներկայացրել է ճշմարտությունը

Թուրքական պետական հեռուստաընկերությունը՝ TRT-ն, ուղիղ եթերում ներկայացնելով պատերազմական վերջին զարգացումները Արցախում, սկանդալային վրիպում է թույլ տվել՝ շեղվելով թուրք-ադրբեջանական քարոզչական կեղծիքից։ Թուրքագետ Վարուժան Գեղամյանը նկատել և սոցցանցում կիսվել է այդ տեսագրությունից վերցված լուսանկարով։ Ռեպորտաժի ժամանակ էկրանին հայտնված գլխագրում թուրքերեն նշված է եղել. «Ադրբեջանը հարձակվում է քաղաքացիականների վրա» /Azerbaycan sivillere saldırıyor/։ Նշյալ դրվագը մեծ աղմուկ է բարձրացրել թուրքական մամուլում և սոցիալական մեդիայում։ Սոցիալական կայքերում թուրք օգտատերերը նույնպես իրենց վրդովմունքն են հայտնել՝ այս դիպվածը համարելով խայտառակություն։ Դեպքի առնչությամբ թուրք օգտատերերը հիշել են նաև պետական հեռուստաընկերության կողմից նախկինում ևս թույլ տրված նմանատիպ «սխալները»։ Այսպիսով թուրքական պետական հեռուստաընկերությունը արցախյան պատերազմի այս ողջ ընթացքում 1-ին անգամ, թեկուզև պատահաբար, ներկայացրեց ճշմարտությունը, որը խիստ վրդովեցրեց թուրք հասարակությանը։

Ռուսաստանի ու Գերմանիայի արտգործնախարարներն անդրադարձել են Ղարաբաղյան հակամարտությանը

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Գերմանիայի արտաքին գործերի դաշնային նախարար Խայկո Մաասը հեռախոսազրույցի ժամանակ ի թիվ այլ հարցերի, քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեման։ Կարդալ ավելին

Արման Թաթոյանը Հայաստանում Նիդերլանդների դեսպանին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Արցախի ու Հայաստանի խաղաղ բնակչությանը պատճառված վնասները

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության  արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին: Կարդալ ավելին

Տասնյակ հետախույզներ ու հատուկ նշանակության ջոկատայիններ ներկայացված են պետական բարձր պարգևների

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, զինված ուժերի տոնացույցի համաձայն, ՊԲ-ի հետախույզներն ու հատուկ նշանակության ջոկատայինները ավանդաբար նշում են իրենց մասնագիտական տոնը: Հայտնում է Պաշտպանության բանակը: Կարդալ ավելին

Միջազգային հանրությունը չի ցանկանում նկատել Թուրքիայի վարքագիծը. նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել Շվեդիայի հանրային ռադիոյին

Շվեդիայի հանրային Sveriges Radio AB-ն հաղորդում է հեռարձակել Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի և դրանում Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալ՝ հեռարձակելով հատվածներ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ հարցազրույցից: Կարդալ ավելին

Ադրբեջան տեղափոխված վարձկանների ձեռքերը մինչև արմունկը արյան մեջ են. Մարիա Զախարովա

ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ պատասխանել է Ադրբեջանում ահաբեկչական տարրերի ոչնչացման գործում Ռուսաստանի՝ որպես համաշխարհային տերության նախաձեռնած քայլերի մասին հարցադրմանը: Զախարովան նշել է. «Ստացված տեղեկությունների համաձայն՝ ներկայումս Մերձավոր Արևելքից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի են տեղափոխվում միջազգային ահաբեկչական խմբավորումների անդամներ, որոնց ձեռքերը մինչև արմունկներն արյան մեջ են: Խոսքն արմատական տրամադրված վարձկանների մասին է, որոնք ջիհադիզմի գաղափարախոսության հետևորդներ են: Այս ամենը չի կարող անհանգստություն չպատճառի մեզ, քանի որ իրադարձությունների նման զարգացումը կարող է հանգեցնել ահաբեկչական նոր անկլավի ստեղծմանը, արդեն՝ Անդրկովկասում»։

Հակառակորդի կրած զինտեխնիկայի ու մարդկային կորուստների ամփոփում

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնն ամփոփել է հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները: Կարդալ ավելին