Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից․ ՀՀ ԱԳՆ

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել սահմանազատման հարցերով հանձնաժողովների ութերորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Կարդալ ավելին

Պիտի պատրաստ լինենք ՀՀ-ին տրամադրել միջոցներ՝ իր ինքնիշխան տարածքը պահպանելու․ ֆրանսիացի սենատոր


Կոչ ենք անում ՌԴ-ին ի վերջո կատարել եռակողմ հայտարարության 6-րդ կետով ստանձնած իրենց պարտավորությունը. ՀՀ ԱԳՆ

2023թ. ապրիլի 23-ին Ադրբեջանի իշխանությունները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետը, արդեն պաշտոնապես արգելափակել են Լաչինի միջանցքը [Բերձորի միջանցք]՝ քայլեր ձեռնարկելով միջանցքում՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում անցակետ տեղադրելու ուղղությամբ: Այդ մասին նշված է ՀՀ արտաքին գործների նախարարության հայտարարության մեջ։ «Ադրբեջանի զինված ուժերի կողմից այսօր իրականացված այս քայլը չի կարելի համարել Ադրբեջանի հերթական սադրանք անգամ. այն իրապես 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիմնարար դրույթներից մեկի աղաղակող խախտում է՝ միտված Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու և Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ հայաթափելու իր քաղաքականության հետևողական իրագործմանը»,- շեշտում են ՀՀ ԱԳՆ-ից։ Հաղորդվում է, որ նախորդ տարվա դեկտեմբերի 12-ից շինծու բնապահպանական պատրվակներով Լաչինի միջանցքի [Բերձորի միջանցք] շարունակական ապօրինի արգելափակումը և այսօր արդեն ակնհայտ կեղծ և անհիմն պատրվակներով անցակետի տեղադրումը հենց այս ծրագրված քաղաքականության հետևողական իրականացման հերթական քայլերն են։ Այս գործողությունն իրականացվում է ի հեճուկս միջազգային հանրության միանշանակ հայտարարությունների և հատկապես Միջազգային արդարադատության դատարանի՝ 2023թ. փետրվարի 22-ի իրավաբանական պարտադիր ունեցող վճռի: Ավելին, Ադրբեջանի ղեկավարությունը ամեն կերպ լարում է տարածաշրջանային իրավիճակը` հող նախապատրաստելով լայնածավալ ուժի կիրառման համար։ «Հայաստանի Հանրապետությունը՝ որպես նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրող կողմ, անընդունելի է համարում և խստորեն դատապարտում է Ադրբեջանի՝ Լաչինի միջանցքում ապօրինի անցակետ տեղադրելու այս քայլը։ Այն, ինչպես նաև Ադրբեջանի կողմից մինչ այդ իրականացված նմանօրինակ գործողությունները՝ զուգորդված չդադարող հայատյաց ու սպառնալից հռետորաբանությամբ, միտված են տապալելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման փաստաթղթի շուրջ բանակցությունները»,-նշված է հայտարարության մեջ: ՀՀ ԱԳՆ-ն կոչ է անում Ռուսաստանի Դաշնությանը կատարել եռակողմ հայտարարության 6-րդ կետով ստանձնած իրենց պարտավորությունը՝ վերացնելով միջանցքի ապօրինի արգելափակումը և ապահովելով ադրբեջանական ուժերի դուրսբերումը Լաչինի միջանցքի [Բերձորի միջանցք] ողջ անվտանգության գոտուց, իսկ միջազգային անվտանգության մանդատով օժտված ՄԱԿ-ի անդամ պետություններին հստակորեն արձանագրել Ադրբեջանի կողմից տարածաշրջանային անվտանգությունը խարխլող գործողությունները և գործուն քայլեր ձեռնարկել միջազգային բարձրագույն դատական ատյանի վճռի անվերապահ կատարման ուղղությամբ:

Ակնկալում ենք ամենակարճ ժամկետում գործուն քայլեր. ԱՀ ԱԽ

Ապրիլի 23-ին Արցախի հանրապոտության Անվտանգության խորհրդի հրատապ նիստ է հրավիրվել, որտեղ քննարկվել է Արցախը Հայաստանի հետ կապող Լաչինի միջանցքի [Բերձորի միջանցք]՝ Ադրբեջանի կողմից արգելափակման և անցակետի տեղադրման հարցը: ԱՀ Անվտանգության խորհրդի բոլոր անդամները միաձայն ընդունել են հայտարարություն, որում, մասնավորապես, նշված է. «Ընդգծելով, որ Արցախի ողջ ժողովուրդը ժամանակին հավատացել է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և ՌԴ կողմից տրամադրված անվտանգության երաշխիքներին և վերադարձել Հայրենիք ու անցել բնականոն կյանքի կազմակերպմանը, Շեշտադրելով, որ Եռակողմ հայտարարության ստորագրումից ի վեր Ադրբեջանը բազմաթիվ անգամ խախտել է տվյալ փաստաթղթի տարբեր դրույթներ՝ սպանելով Արցախի բնակիչների, բռնազավթելով նոր տարածքներ, իսկ 2022թ. դեկտեմբերի 12-ից՝ արդեն 133 օր շարունակ Արցախի ժողովրդին պահելով շրջափակման, 104 օր շարունակ՝ էլեկտրամատակարարումից, իսկ 67 օր շարունակ՝ գազամատակարարումից զուրկ պայմաններում, Ողջունելով ՌԴ ղեկավարության կողմից բազմիցս արտահայտված դիրքորոշումը՝ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխիքների շարունակականության ու ամրության, ինչպես նաև Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրման անընդունելիության վերաբերյալ, Բացարձակորեն անընդունելի համարելով Արցախը Հայաստանի հետ կապող՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում գտնվող Լաչինի միջանցքի արգելափակումը և ապրիլի 23-ին այնտեղ անցակետի տեղադրումն Ադրբեջանի կողմից, Արձանագրելով, որ այդ քայլով Արցախի ժողովուրդը վերջնականապես դարձել է պատանդ Ադրբեջանի ձեռքում՝ էթնիկ զտման աճող ռիսկով, իսկ Եռակողմ հայտարարության հետագա գործունեությունը լրջորեն վտանգված է՝ Դիմում ենք Եռակողմ հայտարարության կողմերին և հատկապես Ռուսաստանի Դաշնությանը՝ անհապաղ քննարկումներ սկսելու Արցախի շրջափակման վերացման, ադրբեջանական անցակետի տեղադրման կանխարգելման և Արցախի ժողովրդի անվտանգության իրական երաշխիքների ապահովման շուրջ. Ակնկալում ենք ամենակարճ ժամկետում գործուն քայլեր Արցախի ժողովրդի առջև ծագած անվտանգային և հումանիտար հիմնախնդիրների լուծման ուղղությամբ, որոնց բացակայությունը թույլ կտա Արցախի իշխանություններին ու ժողովրդին որոշելու իրենց հետագա անելիքները»։

ՀՀ ՊՆ-ն հաստատեց զոհի մասին տեղեկությունները

ՀՀ ՊՆ հաստատեց Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերում զոհի մասին տեղեկությունները։ Կարդալ ավելին

Բաքուն ակնկալում է Հակարիի կամրջի մյուս կողմում անցակետ տեղադրել. Ադրբեջանի ՊՆ


Ադրբեջանական կողմը փակել է Հակարի գետի կամուրջը

Ադրբեջանական կողմը քիչ առաջ փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարի գետի կամուրջը։ Կարդալ ավելին

Կալանավորում Ստեփանակերտում` խուլիգանության մեղադրանքով

ԱՀ քննչական կոմիտեի Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված խուլիգանության դեպքով քննվող քրեական գործի շրջանակներում որպես մեղադրյալ է ներգրավվել Կարդալ ավելին

Ֆեյսբուքն արգելափակել է «Հիշում եմ և պահանջում» կարգախոսով շրջանակների հնարավորությունը

Ֆեյսբուք սոցիալական ցանցն արգելափակել է «Հիշում եմ և պահանջում» կարգախոսով շրջանակների հնարավորությունը։ Կարդալ ավելին

ՀՀ-ն «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով առարկություններ է ներկայացրել ԱՄԴ

Այսօր Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Կարդալ ավելին