Չինաստանն ու Իրանը ստորագրել են 25-ամյա ռազմավարական համագործակցության համաձայնագիր

Իրան Չինաստան

Չինաստանի և Իրանի արտգործնախարարներ Վան Ինը և Մոհամադ Ջավադ Զարիֆն այսօր Թեհրանում ստորագրել են ռազմավարական համագործակցության մասին պայմանագիր, որի առանցքային դրույթներից մեկը Չինաստանի կողմից իրանական տնտեսությունում խոշորածավալ ներդրումների իրականացումն է։ Այդ մասին հաղորդում է  IRNA լրատվական գործակալությունը։

«Խոսքը նախևառաջ էներգետիկ սեկտորի և նոր ենթակառույցների ստեղծման մասին է», — հաղորդում են իրանական աղբյուրները՝ ստորագրված փաստաթուղթը անվանելով «25-ամյա ռազմավարական համագործակցության մասին պայմանագիր»։

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթեբզադեյի խոսքով` «պայմանագրում առկա են քաղաքական, ռազմավարական և տնտեսական բաղադրիչներ»։

Մամուլում հայտնված տեղեկությունների համաձայն՝ պայմանագրով նախատեսվում է նաև խորացնել երկկողմ համագործակցությունը ռազմական և անվտանգության ոլորտներում։

Պեկինի և Թեհրանի միջև «Ռազմավարական համագործակցության մասին» պայմանագրի ստորագրման առաջարկն առաջին անգամ բարձրաձայնել էր Չինաստանի ղեկավար Սի Ձինպինը՝ 2015-ի փետրվարին Թեհրան կատարած պաշտոնական այցի։

Դիտումների քանակը: 4274
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին