Դոնեցկում ամեն ինչ գնում է դեպի պատերազմ

ԴԺՀ

Դոնեցկի ժողովրդական հանրապետության (ԴԺՀ) իշխանություններն Ուկրաինայի կողմից ռազմական գործողությունների սանձազերծման ակնայտ վտանգի կապակցությամբ փետրվարի 18-ից կազմակերպել են բնակչության զանգվածային կենտրոնացված տարհանում Ռուսաստանի Դաշնություն։ Այդ մասին իր ուղերձում հայտարարել է ԴԺՀ ղեկավար Դենիս Պուշիլինը։

«Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջիկայում հրաման կտա զինվորականներին անցնել հարձակման, իրականացնել Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների տարածք ներխուժման պլանը», — նշել է չճանաչված Դոնեցկի ժողովրդական հանրապետության ղեկավարը՝ իր արտակարգ ուղերձում:

Ուկրաինայի կողմից ԴԺՀ-ի բնակավայրերի գնդակոծման ժամանակ կարող է վտանգվել հանրապետության քաղաքացիների կյանքին ու առողջությանը, նշել է Պուշիլինը։

«Ուստի այսօրվանից՝ փետրվարի 18-ից, կազմակերպվել է բնակչության զանգվածային կենտրոնացված տարհանում Ռուսաստանի Դաշնություն: Առաջին հերթին տարհանվում են կանայք, երեխաները, տարեցները», — հայտարարել է ԴԺՀ ղեկավարը։

Նա նաև հայտարարել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՌԴ ղեկավարության հետ ԴԺՀ-ի բնակչության Ռոստովի մարզում տեղավորելու մասին:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱԻ նախարարի պաշտոնակատար Ալեքսանդր Չուպրիյանին հանձնարարել է շտապ մեկնել Ռոստովի մարզ Դոնբասից տարհանվածներին տեղավորելու համար։

Պաշտոնական Մոսկվան հայտնում է, որ տարհանվածների համար Ռոստովի մարզում պայմաններ կստեղծի, այդ թվում նրանց կապահովվեն տաք սննդով և բժշկական օգնությամբ։ Նշվում է նաև, որ Պուտինը հանձնարարել է Դոնբասից Ռոստովի մարզ ժամանող յուրաքանչյուր փախստականի վճարել 10 000 ռուբլի։

Տեղեկացնենք, որ ի տարբերություն Արցախի Հանրապետության 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի ժամանակ ցուցաբերած վարքագծի, չճանաչված ԴԺՀ իշխանությունները միանգամայն արգելափակել են 18-55 տարիքային խմբի տղամարդկանց ելքը հանրապետությունից։

ԴԺՀ

Դիտումների քանակը: 4641
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին