Ֆրեզնոյում  բացվելու է Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանը

image

Այսօր՝ օգոստոսի 31-ին  Վիլյամ Սարոյանի 110-ամյակն է, և այդ կապակցությամբ Ֆրեզնոյում  բացվելու է նրա տուն-թանգարանը։ 

2015 թ. դեկտեմբերին «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամը ձեռք բերեց Վիլյամ Սարոյանի` աճուրդի հանված տունը: Դրանից հետո Ռենեսանսի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանը հիմնեց «Սարոյան Հաուս» նախագիծը և դրեց հաջորդ խնդիրը՝ գրողի տունը դարձնել տուն-թանգարան:
«Սարոյան Հաուս» նախագիծը կապ հաստատեց գրողի հարազատների, հեռու ու մոտ բարեկամների հետ: «Ստորակետ» ճարտարապետական ստուդիան առաջարկեց նորագույն տեխնոլոգիական լուծումներով հագեցած նախագիծ:
    Սարոյանն ու Սարոյանի հերոսները, նրանց պատմությունները 3D մակետավորմամբ կտեղավորվեն ու կապրեն 114մ2 տարածքի  վրա, որտեղ ժամանակին Սարոյանն է ապրել ու ստեղծագործել:
cultural.am
Դիտումների քանակը: 5449
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին