Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունն աստիճանաբար վերսկսում է վիզաների տրամադրումը

3368_2003

 Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան հյուպատոսական ծառայությունն աստիճանաբար վերսկսում է իր գործունեությունը։ Այդ մասին նշված է Դիվանագիտական ​​առաքելության կայքում:

Նշվում է, որ սկզբնական փուլում ընդունվելու են միայն երկարաժամկետ վիզաների համար դիմումները (ավելի քան 3 ամիս ժամկետով)  հետևյալ կարգերով.

— ուսում
— բնակությունը Ֆրանսիայում` մասնագիտական ​​պատճառներով,
— բնակությունը Ֆրանսիայում՝ ընտանեկան պատճառներով:

Ընդգծվում է, որ երկարաժամկետ վիզան Շենգենյան վիզա չէ, այն տրվում է, որպեսզի դիմումատուն երկար ժամանակ մնա Ֆրանսիայում (առավելագույնը 90 օր):

Վիզայի դիմումները պետք է ներկայացվեն առցանց FRANCE-VISAS կայքում:

Դիտումների քանակը: 4447
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին