ՀՀ և ԱՄՆ բարձրաստիճան պատվիրակությունները ստորագրեցին համաձայնագրեր

59745454_10157224315752673_8074350366847664128_n

Երեկ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հյուրընկալեց Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսությունը, որի ընթացքում ՀՀ և ԱՄՆ բարձրաստիճան պատվիրակությունները քննարկեցին ռազմավարական բարեփոխումների և ընդհանուր ժողովրդավարական արժեքների խթանման շուրջ համագործակցությունը:

Ինչպես հայտնում է արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը՝ քննարկումներում նաև անդրադարձ կատարվեց գլոբալ և տարածաշրջանային անվտանգության, իրավապահ համագործակցության, աջակցության և փոխադարձ բարեկեցության խթանման հարցերին: Հանդիպման ընթացքում կողմերը նաև ստորագրեցին աջակցության համաձայնագրեր, որոնցով տնտեսական աճի խթանման և արդյունավետ կառավարման նպատակով հատկացվում է մինչև 16 միլիոն ԱՄՆ դոլար ֆինանսավորում:

Ամերիկյան պատվիրակության ղեկավարն էր Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջորջ Քենթը, պատվիրակության կազմում էին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին և բարձրաստիճան պաշտոնյաներ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունից, ԱՄՆ առևտրի դեպարտամենտից և ԱՄՆ պետքարտուղարության մի շարք գրասենյակներից:

Դիտումների քանակը: 4425
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին