Լյուդմիլա Բաղդասարյանը փրկեց 10 երեխա, ջրհեղեղի ժամանակ նրանց տարհանելով մանկապարտեզից

0-152

Կրասնոդարի մարզի Տուապսե շրջանում ջրհեղեղի ժամանակ, Ծիպկա գյուղի մանկապարտեզի  աշխատակից Լյուդմիլա Բաղդասարյանը փրկել է 10 երեխա, ջրհեղեղի տարածքից նրանց տարհանելով մոտակա դպրոց:

Ըստ Բաղդասարյանի, ոտքով գնալը անհնար էր, քանի որ ջուրը հասնում էր մինչև ծնկները, ուստի ստիպված է եղել մեքենայով երեխաներին տեղափոխել: Սակայն երեխաները չէին տեղավորվում մեքենայի մեջ, այդ պատճառով նա 2   անգամով տեղափոխեց 10 երեխայի:

Տուապսե շրջանում, 6 ժամվա ընթացքում, 110 մմ տեղումներ են եկել, ինչը սովորաբար հավասար է երկամսյա նորմերին, իսկ Կուբանի տարածքում տեղումների պատճառով ջրերը հեղեղել են 29 բնակավայր։

Ընդհանուր առմամբ, 6 մարդ զոհվել է, 300-ը վիրավորվել են: Ըստ Ռուսաստանի քննչական կոմիտեի, Աբշերոնի շրջանի քաղաքացիական ծառայողները գիտեին արտակարգ իրավիճակի հնարավոր դեպքի մասին, սակայն որեւէ միջոցներ չեն ձեռնարկել:

Բնակիչները պնդում են, որ իրենց չեն զգուշացրել, իսկ պաշտոնյաները պնդում էին, որ ամեն ինչ վերահսկվում է:

 
http://www.ntv.ru/video/1655222/

Դիտումների քանակը: 4381
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին