Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել Բունդեսթագում

2823_s

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Բեռլին և ներկա գտնվել աշխատանքային ընթրիք-հանդիպմանը։ 

Ընթրիքին մասնակցել են ԳԴՀ Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական բարեկամության խմբի պատգամավորները, Գերմանիայի կանցլերի աշխատակազմը և ԳԴՀ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները:

Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ողջույնի խոսքերով և հավաստիացրել, որ հայ-գերմանական համագործակցության դինամիկ զարգացումն այսօր Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ առաջնային տեղ ունի։

Ընթրիքի ընթացքում հայ-գերմանական կողմը քննարկել են երկկողմ հարաբերությունների զրգացմզն հնարավոր տարբերակները, միջխորհրդարանական կապերի ամրապնդումը, Հայաստան–Եվրամիություն գործընկերությունը և մի շարք այլ հարցեր։

Դիտումների քանակը: 4484
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին