Ո՞րն է էական հայ-ռուսական հարաբերություններում. Դուգինի խոսքերը՞, թե՞ լուրջ գործոննները

9fdee326c70f34deeefe7db4ef8db2af

տագնապներ, ռիսկեր ու սպառնալիքներ կանխելու տեսանկյունից: Այս մասին Երեւանում հուլիսի 20-ին հայտարեց հայռուսական հարաբերություններում խնդիրներին ու հնարավորություններին նվիրված համաժողովին հայտարարեց ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը, որի հետ չհամաձայնեցին համաժողովին մասնակից մյուս փորձագետները:

Ղազինյանի խոսքով, Ռուսաստանի հետ հրաբերություններում գերակշռում են ավելի շատ նեգատիվ ընկալումներն ու շեշտադրումները: “Երբ մարդկանց հարցնում ես, պետք են արդյոք հայ-ռուսական հարաբերությունները, կպատասխանեն՝ այո: Երբ հարցնում ես՝ ինչու, մարդիկ սկսում են թվարկել, որ գազը չթանկանա, որ մեր ապրենքներն առանց խնդիրների մուտք գործեն ռուսական շուկա եւ որ վերջապես չկորցնենք Ղարաբաղը”, — ասաց նա:

 

Նրա խոսքով, հանրային ընկալումներում Ռուսաստանի հետ հարաբերությունները դիտարկվում են որպես նաեւ նախորդ իշխանություններին արտաքին լեգիտիմություն հաղորդող երկիր: “Նախորդ իշխանությունները չունեին լեգիտիմություն երկրում, սակայն երբ ընկալվում էին Ռուսաստանում, այդպես լեգիտիմացվում էին նրանք”, — նշում է նա:

 

Մյուս կողմից նա անդրադառձավ ռուսաստանյան որոշակի փորձգիտական շրջանակներում Հայաստանի՝ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը որպես “դավաճանություն” դիտարկելու միտմանը:

 

“Ռուսաստանում պետք է հասկանան, որ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը Հայաստանի համար կենսական անհրաժեշտություն է, ոչ թե Ռուսաստանի դեմ ուղղված քայլ: Այս համագործակցությունը պետք է թույլ տա նաեւ զսպել Թուրքիայից բխող սպառնալիքները: Այստեղ, իհարկե, զսպող գործոն է նաեւ ՀՀ-ում տեղակայցած ռուսական ռազմաբազան”, — նշեց նա՝ մյուս կողմից բազայի գործունեության տեսանկյունից քննադատելով Փանիկում տեղի ունեցած միջադեպը:

 

Նա հույս հայտնեց, որ նոր պայմաններում, երբ Հայաստանում տեղի է ունեցել իշխանափոխություն, հնարավորություն է ստեղծվել վերաիմստավորել հայ-ռուսական հարաբերությունները՝ հասկանալով երկկողմ շահերն ու գտնելով առկա խնդիրների լուծումները:

 

Ռուսաստանցի վերլուծաբան, «Արտաքին քաղաքականություն» վերլուծական կայքի հիմնադիր եւ «Վալդայ» միջազգային դիսկուսիոն ակումբի ծրագերի գծով տնօրենԱնդրեյ Սուշենցովը նշեց, որ հայ-ռուսական հարաբերությունները պետք է դիտարկել միջազգային լարված հարաբերությունների համատեսքտում: Խոսքը Ռուսաստան-Արեւմուտք, Մերձավոր Արեւելքում եւ Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի մասին է:

 

“Հայ-ռուսական հրաբերությունները չի կարելի առանձնացնել այս հրթակներում ստեղծված անորոշություններից: Օրինակ, հարց է առաջանում ինչպես կշարունակվե հարաբերույունները Սիրայում Ռուսաստան-Իրան-Թուրքիա ստրատեգիական եռանկյունիում”, — նշեց նա ու անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին հավելեց, որ դրանք կախված կեն կոմպլեքս գործոններից, որոնք երկու պետությունները դարձնում են բնական դաշնակիցների:

 

Մեկնաբանելով հարաբերություններում առկա խնդիրները՝ Սուշենցովը դրանք բնական համարեց դաշնակից պետությունների համար: “Դրանք բնական են, եր պետք է քննարկել այդ խնդիրները, սակայն իմանալով այդ ծնդիրների էությունը եւ խորությունը”, — ասաց բանախոսը: Նա նաեւ հիշեցրեց, որ Ռոսաստանում բավականին նորմալ արձագանքեցին Հայաստանում ապրիլ-մայիս ամիսներին իշխանության խաղաղ փոխանցման գործընթացին: “Սա մի փոքր նաեւ զարմանալի էր, քանի որ նման բան շատ քիչ է լինում”, — եզրափակեց նա:

 

Ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը միանգամից հայտարարեց, որ դատելով Հայաստանի տարածաշրջանային դիրքից եւ առկա սպառնալիքներից, պաշտոնական Երեւանի համար ՆԱՏՕ-ական այլընտրանք գոյություն չունի: “Նախ ՆԱՏՕ-ում է գտնվում Թուրքիան , որը շատ ազգեցիկ անդամ է եւ այն ոչ միայն Հայաստանի հետ ունի խնդիրներ այլեւ պաշտպանում է Ադրբեջանին ԼՂ հակամարտությունում: Ի դեպ, Ադրբեջանն Արեւմուտքի համար դիտրակվում է որպես էներգետիկ այլընտրանք, ուստի սկալ է սպասել, որ ԼՂ հակամարտության հարցում Եվրոպան կլինի Հայաստանի կողմը”, -ասաց նա:

 

Նա անդրադարձավ նաեւ երկկողմ հարաբերություններում ընկալումների ասիմետրիային եւ այն փորձեց բացատրել Փանիկի միջադեպի կամ Դուգինի հայտարարություների օրինակներով: “Եթե Ռուսաստանում հարցում անցկացվի Փանիկի միջադեպի մասին, ապա հնարավոր է հասարակության 0,002% տոկոսը դրա մասին լսած լինի, իսկ Հայաստանում այդ թիվը կարող անցնել 90%-ը”, — ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանում ռուսաստանյան անգամ որոշակի փորձագիտական շրջանակների հայտարարություններն ընկալվում են որպես Կրեմլի դիրքորոշում:

 

“Դուգինին կամ նման այլ փորձաետների Ռուսաստանում վերաբերում են որպես մի փոքր ցնդած մարդկանց: Ընդհանրապես պետք է հասկանալ, որ Ռուսաստանի անունից կարող է խոսել երկու մարդ՝ Պուտինը եւ Լավրովը”, — եզրափակեց նա՝ հավելելով, որ Հայաստանը Ռուսաստանի համար մնում է շատ կարեւոր պետություն:

 

Կովկասի Ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով, հայ-ռուսական իրական քաղաքական հարաբերությունները որեւէ կապ չունեն դրանց հանրային ընկալումների կամ մեկնաբանությունների հետ: “Հայ-ռուսական հարաբերությունները պայմանվորված են շատ կոնկրետ գործոններով, ոչ թե Դուգինի հայտարարություններով կամ այս կամ այն բազայի զինվորի կրակոցներով: Այդ գործոններն են՝ Ռուսաստանից մատակարարվող գազը, անվտանգության հարցում Հայաստանի կարիքները, ուրանը, տրանֆերտները եւ այլ: Քանի դեռ կան այս գործոնները, հարաբերությունները կլինեն այնպիսին, ինչպիսին են մոտավորապես այսօր”, — նշեց նա:

Դիտումների քանակը: 4655
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին