Փաշինյանը 99 տոկոսով ընդունեց Պուտինի առաջարկած քարտեզները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վստահեցրեց, որ սահմանազատման համար քարտեզները, ինչի մասին նշել է ՌԴ նախագահ Պուտինը, եթե ոչ 100, ապա 99 տոկոսով համընկնում են «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքով նկարագրված ՀՀ-ին։

«Ի դեպ, վարչատարածքային բաժանման օրենքը ցույց է տալիս ՀՀ տարածքը, իսկ սահմանը, որպես դե յուրե կատեգորիա, սահմանվում է ուրիշ օրենքով։ Այո՛, ՌԴ նախագահն ասել է իրենց մոտ եղած քարտեզների մասին, և ես էլ ասում եմ` այո՛, պետք են այդ քարտեզները, պետք են այդ քննարկումները։ Սա չի նշանակում, որ այդ քարտեզների օրինակներից Հայաստանում չկան», — ասաց Փաշինյանը` հավելելով, որ ՌԴ–ն այս գործում ներգրավվածություն ունի և պետք է ունենա։ Փաշինյանը նշեց` դելիմիտացիայի համար պետք է օգտագործեն Խորհրդային միության այն քարտեզները, որոնք իրավական հիմք ունեն։ Տարբեր թվականների քարտեզները, ըստ նրա, ընդամենը նույնի վերատպումներն են, սակայն դրանց մեջ տարածքային որոշակի տարբերություններ կան։

Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» ֆորումի ժամանակ իր ելույթում տեղեկացրել էր, որ ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբում կան քարտեզներ, որոնք ցույց են տալիս` ինչպիսին է եղել Հայաստանի և մնացած միութենական հանրապետությունների սահմանները խորհրդային շրջանում։

Բացի այդ, Պուտինը նաև հայտարարել էր, որ անհնար է կարգավորել Հայաստանի և Ադրբեջանի սահմանային իրավիճակն առանց Ռուսաստանի մասնակցության։

Դիտումների քանակը: 4645
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին