Սեպտեմբերին Թուրքիան Ադրբեջանին 77 մլն դոլարի ռազմարդյունաբերական արտադրանք է վաճառել. զեկույց

azarb-e1570723185519

Ըստ Թուրքիայի արտահանման խորհրդի զեկույցի՝ 2020թ. սեպտեմբերին Թուրքիայի պաշտպանական և ավիացիոն արդյունաբերության ոլորտի արտահանման վիճակագրությունում Ադրբեջանն առաջին տեղում է. սեպտեմբերին Թուրքիան Ադրբեջանին 77 մլն 167 հզ դոլարի արտադրանք է վաճառել։ Այդ մասին հաղորդում է Ռազմ.info֊ն։

Թուրքիայի արտահանումների վիճակագրությունների զեկույցն ամեն ամիս հրապարակվում է արտահանումների խորհրդի պաշտոնական կայքում։

Ըստ այդմ՝ Թուրքիայից Ադրբեջան պաշտպանական և ավիացիոն միջոցների արտահանման ծավալները խիստ աճում են օգոստոսից. այդ ամիս Թուրքիան Ադրբեջան է արտահանել մոտ 36 մլն դոլարի պաշտպանական և ավիացիոն միջոց, իսկ հուլիսին արտահանման չափերը խիստ նվազ են և կազմում են ընդամենը 278 հզ դոլար։

Հիշեցնենք, որ Արցախ֊Ադրբեջան սահմանին սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի նախահարձակմամբ սկսված պատերազմում ադրբեջանական կողմը օգտագործում է թուրքական արտադրության Bayraktar TB2 հարվածային անօդաչու թռչող սարքեր։ Թուրքական հարվածային ԱԹՍ-ների օգտագործումը նախորդ շաբաթ իր հարցազրույցում հաստատել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը

Դիտումների քանակը: 4245
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին