Սերժ Սարգսյանը այցելել է Սպիտակավոր եկեղեցի և հարգանքի տուրք մատուցել Գարեգին Նժդեհի հիշատակին

Безымянный

Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այցելել են Սպիտակավոր եկեղեցի և հարգանքի տուրք մատուցել Գարեգին Նժդեհի հիշատակին։

Այդ մասին հայտնի է դարձել Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից։

“Այսօր՝ մայիսի 28-ին, Հանրապետության օրվա և մայիսյան հերոսամարտերում հաղթանակների առթիվ Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները ՀՀԿ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այցելել են Վայոց Ձորի Սպիտակավոր եկեղեցի, ուր ննջում է 1-ին Հանրապետության պետական այր, մեծն զորավար, 1918թ. մայիսին Ղարաքիլիսայի ճակատամարտի հերոս Գարեգին Նժդեհը և հարգանքի տուրք մատուցել Հայոց Սպարապետի անմահ հիշատակին:

Շնորհավոր տոնդ, մեծն Նժդեհ:

Փա՛ռք մեր նահատակված և կենդանի հերոսներին:
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը,- գրել է Էդուարդ Շարմազանովը:

Դիտումների քանակը: 4953
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին