Տարհանված քաղաքացիներին 30 ավտոբուսներով կտեղափոխեն ՀՀ. ԱՏՇ

Ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում ընդունվել է որոշում, համաձայն որի հատկացվել է թվով 30 ավտոբուս՝ վերոնշյալ քաղաքացիներին անխոչընդոտ ՀՀ տեղափոխելու նպատակով: Կարդալ ավելին

Սառնաղբյուրում 5 խաղաղ բնակիչ է զոհվել, 4-ը` գերեվարվել. ՄԻՊ

Ասկերանի շրջանի Սառնաղբյուր համայնքում մինչ ադրբեջանական հարձակումը բնակվում էր 76 մարդ: Կարդալ ավելին


Արցախի ժողովրդի բացարձակ մեծամասնությունը ցանկանում է դուրս գալ, քան մնալ Ադրբեջանի վերահսկողության տակ. Բաբայան

Արցախի ժողովրդի բացարձակ մեծամասնությունը՝ 99,9 տոկոսը, ցանկանում է դուրս գալ Արցախից, քան մնալ Ադրբեջանի վերահսկողության տակ: Կարդալ ավելին

Փաշինյանը ծանոթ է եղել ԱՀ ԱԽ հայտարարության տեքստին.ԻՇԽԱՆՅԱՆ

Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը yerkir.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել է, որ Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի հայտարարության տեքստին Նիկոլ Փաշինյանը նախօրոք ծանոթ է եղել` առանց հստակեցնելու հանաձայն է եղել այդ տեքստին, թե` ոչ: Կարդալ ավելին

Ադրբեջանի հետ ներկա դրությամբ 6 ուղղություններով են աշխատանքներ տարվում

Սեպտեմբերի 20-ին ձեռք բերված ռազմական գործողության դադարեցման մասին պայմանավորվածության hամաձայն՝ ներկա դրությամբ աշխատանքներ են իրականացվում 6 ուղղություններով։ Կարդալ ավելին

Նոյ և Նադեժդա սրահներում անվճար տաք սնունդ կտրամադրվի. ԱՏՇ

Ստեփանակերտում անվճար տաք սնունդ կտրամադրվի Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով տարհանված քաղաքացիներին։ Կարդալ ավելին

Բերձորի միջանցքը 17 բեռնատար է հատել. ԶԼՄ

Լաչինի միջանցքը [Բերձորի միջանցք] բացվեց ռուս խաղաղապահների 17 բեռնատարների համար։ Կարդալ ավելին

ՄԻԵԴ-ն Արցախի խնդրով միջանկյալ միջոց է կիրառել Ադրբեջանի դեմ

ՄԻԵԴ-ն ամբողջությամբ բավարարել է ՀՀ կառավարության պահանջը և միջանկյալ միջոց կիրառել ընդդեմ Ադրբեջանի: Կարդալ ավելին

Ադրբեջանական կողմի հետ բանակցություններ են ընթանում զորքերի հետ քաշման գործընթաց կազմակերպելու ուղղությամբ.ԱՏՇ

Ներկայումս թշնամու հետ բանակցություններ են ընթանում զորքերի հետ քաշման և տարհանվածների վերադարձն ապահովելու ուղղությամբ։ Կարդալ ավելին