Միրզոյանն առաջարկեց ՄԱԿ-ի մանդատով խաղաղապահ ուժեր տեղակայել Լեռնային Ղարաբաղում

Հարձակման ինտենսիվությունն ու դաժանությունը ցույց են տալիս, որ Ադրբեջանի մտադրությունը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտումը վերջնականացնելն է։ Կարդալ ավելին

Լեմկինի ինստիտուտը հերթական անգամ դատապարտել է Ադրբեջանի անպատժելիությունը

Ադրբեջանը ռազմական ագրեսիա է կիրառել, որպեսզի ստիպի ժողովրդավարական հայկական Արցախի Հանրապետությանը հանձնվել բռնապետ Ալիևին՝ նշված է Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտի X-ի (նախկին Twitter) միկրոբլոգում: Կարդալ ավելին

Զոհերի թիվը 200 է, վիրավորներինը` ավելի քան 400. ԱՀ ՄԻՊ

Արցախում դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ հարձակման հետևանքով առնվազն 200 մարդ է զոհվել։ Կարդալ ավելին

Արցախի իշխանությունն ընդունում է կրակի դադարեցման ՌԴ առաջարկությունը

Հաշվի առնելով այս ամենը Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ: Այդ մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։ «Սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի Հանրապետությունը հռթիրահրետանային և ավիացիոն զանգվածային հարվածներ հասցնելուն զուգընթաց անցել է լայնածավալ հարձակման Արցախի Հանրապետության հետ շփման գծի ողջ երկայնքով։ Ադրբեջանի ԶՈՒ գործողությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջադրված է Արցախը մասնատելու և նրա կենսունակությանն անդառնալի վնաս հասցնելու խնդիր։ Երկու օր տևած համառ մարտերի ընթացքում Արցախի ԶՈւ ստորաբաժանումները հերոսաբար պաշտպանում են կենդանի ուժով և զինտեխնիկայով մի քանի անգամ գերազանցող թշնամուց՝ պատճառելով նրան մեծագույն կորուստներ: Դժբախտաբար, կորուստներ և վիրավորներ ունի նաև արցախյան կողմը, իսկ որոշ հատվածներում թշնամուն հաջողվել է մխրճվել ՊԲ մարտական դիրքեր, տիրանալ մի շարք բարձունքների և ռազմավարական ճանապարհային հանգույցների: Ստեղծված իրադրությունում անբավարար են միջազգային հանրության գործողությունները՝ պատերազմի դադարեցման և իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ: Հաշվի առնելով այս ամենը Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Այն, ինչի ենթարկվում են հայերն Ադրբեջանի կողմից, ցեղասպանություն է. Լեմկինի ինստիտուտ

Հայերի դեմ հարձակումն իրականացվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ցեղասպան վարչակարգի կողմից։ Կարդալ ավելին

Արցախը հարկադրված կլինի համապատասխան քայլերի դիմել. Սամվել Շահրամանյան

Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ միջազգային դերակատարների արձագանքի ոչ համարժեք լինելու պատճառով Արցախը հարկադրված կլինի դիմել համապատասխան քայլերի։ Կարդալ ավելին

Տարհանում չկա. Հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները. Ստեփանակերտի քաղաքապետարան

Ստեփանակերտի քաղաքապետարանից հայտնում են, որ այս պահին տեղաշարժի անհրաժեշտություն չկա և հորդորում են պահպանել անվտանգության կանոնները` մնալով ապաստարաններում։ Կարդալ ավելին

16 քաղաքացիական բնակավայրերից տարհանվել է ավելի քան 7000 մարդ. ՄԻՊ

Արցախի Հանրապետության Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու, Շուշիի շրջանների 16 քաղաքացիական բնակավայրերից տարհանվել է ավելի քան 7000 մարդ: Կարդալ ավելին

Թշնամին թիրախավորել է կանանց և երեխաների շարասյունը.Մայիլյան

Ստեփանակերտից Սամվել Մայիլյանն ահազանգում է, որ թշնամու հերթական ագրեսիայի հետևանքով Խաչմաչ, Շոշ, Կարմիր գյուղ, Սարուշեն գյուղերի բնակիչները տարհանվել են։ Կարդալ ավելին

Զոհերի թիվը 25 է. Տարհանվել են քաղաքացիական անձինք

Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ հարձակման հետևանքով Արցախում զոհերի թիվը հասել է 25-ի։ Կարդալ ավելին