ԵԽ խորհրդարանականները հանդիպել են Արցախի պատվիրակության հետ

Նոյեմբերի 1-ինԵրևանում կայացել է ԵԽ խորհրդարանականների հանդիպումը Արցախի պատվիրակության հետ։ Այդ մասին հայտնում են ԱՀ ԱԺ մամուլի ծառայությունից։ «Զրուցակիցները քննարկել են 44-օրյա պատերազմի հետևանքներն ու Արցախի Հանրապետության շուրջ ծավալվող քաղաքական զարգացումները, անդրադարձ է կատարվել արտաքին քաղաքական շփումներում Արցախի համար ի հայտ եկած խոչընդոտներին»,- նշում է աղբյուրը։ Կողմերը մտքեր են փոխանակել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ներկա փուլի, Արցախի ժողովրդի անվտանգ ու խաղաղ կյանքի իրավունքի, ինչպես նաև Ադրբեջանի ձգտումների զսպման հարցերի շուրջ։ Հյուրերն իրենց կամքն են հայտնել Արցախի կողքին լինել այս խնդիրների բարձրաձայնման հարցում և ընդգծել են իրենց պատրաստակամությունը' սատարելու արցախահայությանն այս հարցերի հաղթահարման ճանապարհին։ Հիշեցնենք, որ այսօր կայացել էր նաև ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչներ Հայկ Մամիջանյանի, Արթուր Խաչատրյանի, Լիլիթ Գալստյանի, Աննա Գրիգորյանի ու Ասպրամ Կրպեյանի հանդիպումը Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Պետեր վան Դալենի, Ֆաբիո Մասիմո Կաստալդոյի և Լարս Պատրիկ Բերգի հետ, որի ժամանակ հայկական կողմը փաստել է, որ Արցախի՝ Ադրբեջանի կազմում թողնելը հղի է էթնիկ զտումներով։

Արցախի` Ադրբեջանի կազմում թողնելը հղի է էթնիկ զտումներով

Արցախի՝ Ադրբեջանի կազմում թողնելը հղի է էթնիկ զտումներով. նշել են ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները՝ Եվրոպական Կարդալ ավելին

Artsakh Young Minds-ը և Yerevan Young Minds-ը հանդիպել են նոր ծրագրեր քննարկելու

Փետրվարի 8-ին տեղի է ունեցել Artsakh Young Minds-ի և Yerevan Young Minds-ի համատեղ քննարկում, որի ժամանակ Artsakh Young Minds-ի նախագահ, ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողուհի Աննա Գրիգորյանը ներկայացրել է կառույցի գործունեությունը, Կարդալ ավելին