Արգիշտի Քյարամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արգիշտի Քյարամյանն ազատվել է պաշտոնից համաձայն ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրի և համաձայն նախագահի մեկ այլ հրամանագրի  այդ պարտականությունները ժամանակավոր իրականացնելու է Միքայել Համբարձումյանը։ Նշենք, որ Քյարամյանը շատ կարճ պաշտոնավորեց` ընդամենը 4 ամիս։ Նա ԱԱԾ տնօրեն էր նշանակվել այս տարվա հունիսի 8-ին։ Ավելին, նա ԱԱԾ համակարգ էր ոտք դրել տնօրենի պաշտոնում նշանակվելուց մոտ մեկ ամիս առաջ` որպես ԱԱԾ փոխտնօրեն։ Դրանից առաջ նա 1 օրով նշանակվել էր ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ։ Ավելի վաղ` 2019 թվականի մարտի 1-ից, Քյարամյանն աշխատել է որպես ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի օգնական, ապա ղեկավարի տեղակալ, հետո նաև պետի ժամանակավոր պաշտոնակատար։

ՀՀ վարչապետը փոխում է ուժային կառույցների ղեկավարներին

Արտակ Դավթյանին, Էդուարդ Մարտիրոսյանին և Արման Սարգսյանին կփոխարինեն Օնիկ Գասպարյանը, Արգիշտի Քյարամյանը և Վահե Ղազարյանը։ Կարդալ ավելին