Սարգիս Ստեփանյանը` աշխարհի չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բազկամարտի Եվրոպայի և աշխարհի բազմակի չեմպիոն, զինհաշմանդամ փոխգնդապետ Սարգիս Ստեփանյանը 2023 թվականի պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում ոսկե մեդալ է նվաճել։ Այդ մասին  հայտնում են ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից։ Ստեփանյանը հանդես է եկել 80 կգ քաշայինների կարգում և ձախ ձեռքով հաղթանակ է տարել վրացի Լաշա Միկավայի նկատմամբ։ Աշխարհի 25-րդ առաջնությունն անց է կացվում Ղազախստանի Ալմաթի քաղաքում։ Հայաստանի հավաքականը մրցումներին մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու տարբեր բարերարների աջակցությամբ։ Առաջնությունը մեկնարկել է օգոստոսի 25-ին և ընթանալու է մինչև սեպտեմբերի 3-ը։

Յուրաքանչյուր ընտանիքի կվաճառվի միայն մեկ հաց

Ցորենի աճող սղությամբ պայմանավորված՝ հատկապես Ստեփանակերտում այսօրվանից ավելի է նվազել արտադրվող հացի ծավալը: Այդ մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից` հղում կատարելով Կարդալ ավելին

Մարդասիրական օդային միջանցքի մասին լավ լուրեր ունենք. Վարդանյան

Լիխտենշտայնի արքայազն Միխաելը պատրաստակամություն է հայտնել գլխավորել դեպի շրջափակված Արցախ մարդասիրական օդային օգնությունը և անձամբ գտնվել մարդասիրական օգնություն բերող օդանավի մեջ: Կարդալ ավելին

ԵԽ ՄԻ հանձնակատարը հայտնել է Արցախ մեկնելու պատրաստակամության մասին

Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը կոչ է անում վերականգնել Լաչինի միջանցքով [Բերձորի միջանցք] ազատ տեղաշարժը և ապահովել մարդասիրական օգնության արագ և անարգել մատակարարումը դեպի Արցախ։ Կարդալ ավելին

Հակարի կամրջից առևանգվել է Ալեն Սարգսյանը

Ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում [Բերձորի միջանցք] գտնվող ապօրինի անցակետում առևանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Կարդալ ավելին

Գիշերը կրակել են Արայիկ Հարությունյանի նստավայրի ուղղությամբ

Օգոստոսի 27-ից 28 լույս գիշերը զինված հարձակում է տեղի ունեցել Արցախի Հանրապետության նախագահական նստավայրի ուղղությամբ: Կարդալ ավելին

Գյուղնախարարությունը հորդորել է անմասն չմնալ հայրենակիցներին հացով ապահովելու գործընթացից

Արցախի Հանրապետության Գյուղատնտեսության նախարարությունը` ի գիտություն ցորենի բերքի պաշարներ ունեցող հողօգտագործողների, Կարդալ ավելին

Արցախի հարցով ԱՄՆ վարչակազմը պետք է վճռական քայլեր ձեռնարկի. Ադամ Շիֆ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Արցախի շրջափակման վերաբերյալ քննարկումը ոչինչ չտվեց։ ԱՄՆ վարչակազմը պետք է ավելի վճռական քայլեր ձեռնարկի։ Կարդալ ավելին


Արցախում սովամահության դեպք է արձանագրվել. ԱՀ ՄԻՊ

Արցախում սովամահության դեպք է արձանագրվել։ Ֆեյսբուքյան իր էջում ահազանգում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ Կարդալ ավելին