Արցախում գրանցվել է խոտածածկ տարածքների հրդեհներ

Հունվարի 14-ին հրդեհի բռնկման մասին 4 դեպք է արձանագրվել, բոլորը բաց տարածքում՝ չոր խոտածածկի այրվելու հետևանքով: Այդ մասին հաղորդում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնը։ 《Հաշվի առնելով տաք եղանակային պայմանները, բնակիչներին հորդորում ենք զերծ մնալ բաց տարածքներում, անտառային գոտիներում կրակ վառելուց, ինչը մեծ հավանականությամբ կարող է էկոլոգիական լուրջ խնդիրների առաջ կանգնեցնել: Հրդեհներն անգամ թեթև քամու միջոցով տարածվում և ընդլայնվում են》, - ասված է հաղորդագրությունում: 2021 թվականի հունվարի 1-ից առ այսօր Հանրապետության տարածքում հրդեհի մասին 18 դեպք է գրանցվել, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 7-ով: ԱԻ պետական ծառայությունը հայտնում է, որ հրշեջ փրկարարների շնորհիվ ժամանակին կատարվել է հրդեհաշիջում։ Տուժածներ չկան:

Հրադադարի խախտում է գրանցվել, կա վիրավոր

Հունվարի 13-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ կենտրոնական ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի կոպիտ խախտում է գրանցվել։ Կարդալ ավելին

Նիդերլանդահայերը մարդասիրական օգնություն են ցուցաբերել Հայաստանին ու Արցախին

Հայաստանի ու Արցախի դպրոցների աջակցելու նպատակով նիդերլանդահայ Տավրոս Ասլանյանը Կարդալ ավելին

Ալիևը և Փաշինյանն ապաշրջափակման մասին որոշում են կայացրել



Գորբաչովն անդրադարձել է Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցին

ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը խոսելով հետխորհրդային տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին հույս է հայտնել, որ Ռուսաստանը կկարողանա օգնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում, սակայն Կարդալ ավելին

Կրակոցներ Ստեփանակերտի մերձակայքում

Հունվարի 11-ի լույս գիշերը Ստեփանակերտ քաղաքի մերձակայքում կրակոցներ են հնչել։ Դեպքի կապակցությամբ ԱՀ Ոստիկանությունը Կարդալ ավելին

Հրդեհի 7 դեպք մեկ օրում

Արցախում մեկ օրում արձանագրվել է հրդեհի 7 դեպք։ ԱԻ պետական ծառայությունը տեղեկացնում է, որ Կարդալ ավելին

Մոսկվայում չի ստորագրվելու տարածքների վերաբերյալ փաստաթուղթ

Մոսկվայում Ղարաբաղի հարցի կամ տարածքային որևէ հարցի լուծմանը վերաբերող փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում, հայտարարում է Հայաստանի Կարդալ ավելին