ՀՀ-ում կմեկնարկի պահեստազորայինների վարժական հավաքներ

2023թ. հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 8-ը նախատեսվում է անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ և ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից ներգրավել տրանսպորտային միջոցներ: Կարդալ ավելին

Լեմկինի ինստիտուտն Արցախում իրավիճակի վերաբերյալ ծավալուն զեկույց է հրապարակել

Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը 126 էջանոց զեկույց է հրապարակել Արցախում Ադրբեջանի կողմից ցեղասպանության վտանգի վերաբերյալ։ Կարդալ ավելին

Հայ-ամերիկյան զորավարժությունները կմեկնարկի սեպտեմբերի 11-ին

Սեպտեմբերի 11-20-ը Հայաստանում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Կարդալ ավելին

ԵՄ առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանային լարվածության մասին զեկուցել է Բրյուսելին

Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը մտահոգությամբ է հետևում վերջին օրերին հայ–ադրբեջանական սահմանին լարվածության աճին և փոխհրաձգություններին։ Կարդալ ավելին

Ռուսաստանը չի պատրաստվում լքել Հարավային Կովկասը. Պեսկով


Իմ սերն եմ ուղարկում Հայաստանի, Արցախի ու ամբողջ աշխարհի հայերին. Սնուպ Դոգ

Հայաստանյան համերգից առաջ ռեփեր Սնուպ Դոգը դիմել է հայ ժողովրդին։ Կարդալ ավելին

Անկախության հռչակագրի 32-ամյակին Փաշինյանն ուղերձով դիմել է արցախցիներին

Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղում բնականոն կենսագործունեության ապահովման, անվտանգության և իրավունքների պաշտպանությունն ապահովելու ուղղությամբ։ Կարդալ ավելին


Սարգիս Ստեփանյանը` աշխարհի չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բազկամարտի Եվրոպայի և աշխարհի բազմակի չեմպիոն, զինհաշմանդամ փոխգնդապետ Սարգիս Ստեփանյանը 2023 թվականի պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում ոսկե մեդալ է նվաճել։ Այդ մասին  հայտնում են ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից։ Ստեփանյանը հանդես է եկել 80 կգ քաշայինների կարգում և ձախ ձեռքով հաղթանակ է տարել վրացի Լաշա Միկավայի նկատմամբ։ Աշխարհի 25-րդ առաջնությունն անց է կացվում Ղազախստանի Ալմաթի քաղաքում։ Հայաստանի հավաքականը մրցումներին մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու տարբեր բարերարների աջակցությամբ։ Առաջնությունը մեկնարկել է օգոստոսի 25-ին և ընթանալու է մինչև սեպտեմբերի 3-ը։