Մարտի 1-ից ԵՄ-ՀՀ համաձայնագիրը մտնում է ուժի մեջ

Եվրոպական միության Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ջուզեպ Բորելը հայտնում է, որ ՀՀ - ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն (ՀԸԳՀ) ուժի մեջ է մտնում Հայաստանի համար կարևորագույն շրջանում։ «ԵՄ-ը և Հայաստանը հավատարիմ են ժողովրդավարական սկզբունքներին և օրենքի գերակայությանը, ինչպես նաև բարեփոխումների ավելի լայն օրակարգին: Համաձայնագրի նպատակն է՝ քաղաքական, տնտեսական, առևտրի ոլորտային ուղղություններով նպաստել Հայաստանի բարեփոխումների օրակարգի հետ կապված մարտահրավերների հաղթահարմանը և մարդկանց կյանքում մտցնել դրական փոփոխություններ», նշել է Ջուզեպ Բորելը: Համաձայնագրի դրույթներով ամրագրվում Է ԵՄ և ՀՀ միջև փոխգործակցության ոլորտների լայն շրջանակը, այդ թվում` ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի ամրապնդումը, ավելի շատ աշխատատեղերի և գործարար հնարավորությունների ստեղծումը, օրենսդրության կատարելագործումը, հանրային անվտանգության և ավելի մաքուր շրջակա միջավայրի ապահովումը, ինչպես նաև ավելի լավ կրթության և հետազոտական հնարավորությունների ապահովումը։ Երկկողմ օրակարգը միաժամանակ նպատում է ԵՄ-ի՝ Արևելյան գործընկերության շրջանակում Արևելյան հարևանության երկրների հետ հարաբերությունները։


Դումանյանն Արցախում քննարկել է հայկական հուշարձանները որպես ալբանական ներկայացնելու հարցը


ՄԻԵԴ-ն անընդունելի է ճանաչել ՀՀ–ի դեմ Սամադովի ներկայացրած գանգատը

ՄԻԵԴ-ն անընդունելի է ճանաչել Հայաստանի դեմ Ադրբեջանի քաղաքացու ներկայացրած գանգատը։ Կարդալ ավելին

Կայացել է Պուտին Փաշինյան հեռախոսազրույցը

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ կայացել է Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Կարդալ ավելին

Կայացել է Լավրով Բայրամով հեռախոսազրույցը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր` փետրվարի 17-ին հեռախոսացրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Կարդալ ավելին

ԵԱՀԿ Մինսկի խումբը քննարկել է ԼՂ-ում տիրող իրավիճակը

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները` Ռուսաստանից Իգոր Պոպովը, ԱՄՆ-ից Էնդրյու Շոֆերը, Ֆրանսիայից Ստեֆան Վիսկոնտին, Հայաստանի և Ադրբեջանի Կարդալ ավելին

Թուրքական հեռուստաընկերությունը ցուցադրել է Թուրքիա-2050 քարտեզը

Թուրքական իշխանամետ հեռուստաալիքներից մեկը լուրերի հաղորդման ժամանակ ցուցադրվել է քարտեզ, որի տարածքները մինչև 2050 թվականը պետք է դառնան Թուրքիայի մասը։ Կարդալ ավելին

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ կայացել է եռակողմ աշխատանքային խմբի նիստը

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը, Ալեքսեյ Օվերչուկն ու Շահին Մուստաֆաևը այսօր Կարդալ ավելին

Լոգուան առաջարկում է վերականգնել Աբխազիայի տարածքով Ռուսաստան-Հայաստան երկաթգիծը

Աբխազիայի խորհրդարանը դիմել է Ռուսաստանի Պետդումային՝ հայտարարելով, որ Աբխազիայի տարածքով Ռուսաստանի և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցության բացման նախագծին հանրապետությունը պատրաստ է իրավահավասար պայմաններով մասնակցել: Կարդալ ավելին