Բլինքենն ու Փաշինյանը քնարկել են Արցախի խնդիրը

Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի, այդ թվում՝ Վաշինգտոնում օրերս կայանալիք քննարկումների շուրջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունից։ Աղբյուրը նշում է, որ կողմերն անդրադարձել են տարածաշրջանում հաստատված ռազմաքաղաքական և հումանիտար իրադրությանը: «Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ Լաչինի միջանցքում [Բերձորի միջանցք] ադրբեջանական կողմի քայլերը միտված են Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու և Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ հայաթափելու իր քաղաքականության հետևողական իրագործմանը»,– նշվում է հաղորդագրության մեջ։ Փաշինյանը շեշտել է Ադրբեջանի կողմից տարածաշրջանային անվտանգությունը խարխլող գործողություններին միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը և գործուն քայլերի ձեռնարկումը՝ Արդարադատության միջազգային դատարանի վճռի անվերապահ կատարման ուղղությամբ: Աղբյուրը հայտնում է նաև, որ կողմերը կարևորել են տարածաշրջանում կայունության ու խաղաղության ապահովման ուղղությամբ հետևողական ջանքերը: Անդրադարձ է կատարվել հումանիտար բնույթի այլ հարցերի: Հավելենք, որ ապրիլի 29-ից մայիսի 5-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը կլինի Վաշինգտոնում։ Պատվիրակության կազմում է նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։ Օրակարգում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի շուրջ քննարկումներն են։

Բլինկենը վերահաստատել է Բերձորի միջանցքն անհապաղ վերաբացելու մասին իր կոչը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի [Բերձորի միջանցք] ապօրինի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամին վերաբերող հարցեր է քննարկել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ։ Կարդալ ավելին

Փաշինյանը և Շոլցը անդրադարձել են Բերձորի միջանցքի խնդիրը

Այսօր ամենահրատապ խնդիրն է այն է, որ Ադրբեջանի կողմից փակվել է Լաչինի միջանցքը [Բերձորի միջանցք], Ադրբեջանի գործողությունները եռակողմ հայտարարություններով ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում են, Կարդալ ավելին

Բերձորի միջանցքով բեռների տեղափոխման խոչընդոտները պետք է վերացվեն. Փրայս


Փաշինյանը Գուտերեշի հետ քննարկել է Արցախում ստեղծված իրավիճակը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Կարդալ ավելին

Մյունխենում շարունակվում է Փաշինյան-Ալիև-Բլինքեն հանդիպումը

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի Կարդալ ավելին

Թուրքիա մեկնած փրկարարները վերադառնանում են Հայաստան

Հայաստանի փրկարարական ջոկատն իր աշխատանքներն ավարտեց ու վերադարձավ Հայաստան։ Կարդալ ավելին

ՀՀ-ից մեկնած փրկարարները հասել են Թուրքիա


Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց է կայացել


Բերձորի խնդրով Տոյվո Կլաարը կրկին Երևանում է

Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն օրեցօր ավելի է ծանրանում ու սրվում։ Համաձայն ՀՀ կառավարության մամուլի ծառայության այդ մասին հայտարարել է Կարդալ ավելին