Քննարկվում են հայ-իրանական համագործակցության նոր եզրեր

Կապանի մշակույթի կենտրոնում տեղի է ունեցել Իրանի «Արաս» ազատ տնտեսական գոտու ներդրումային հնարավորությունների համաժողով–ցուցահանդեսը։ Կարդալ ավելին

Բաքվի և Երևանի քննարկվող հարցերից է 2 երկրներում էթնիկ փոքրամասնությունների իրավունքներն ու անվտանգությունը.ԱՄՆ պետդեպ

Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներն այս շաբաթվա ընթացքում կունենան հաջորդաբար մի շարք հանդիպումներ։ Կարդալ ավելին

Բլինքենն ու Փաշինյանը քնարկել են Արցախի խնդիրը

Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի, այդ թվում՝ Վաշինգտոնում օրերս կայանալիք քննարկումների շուրջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունից։ Աղբյուրը նշում է, որ կողմերն անդրադարձել են տարածաշրջանում հաստատված ռազմաքաղաքական և հումանիտար իրադրությանը: «Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ Լաչինի միջանցքում [Բերձորի միջանցք] ադրբեջանական կողմի քայլերը միտված են Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու և Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ հայաթափելու իր քաղաքականության հետևողական իրագործմանը»,– նշվում է հաղորդագրության մեջ։ Փաշինյանը շեշտել է Ադրբեջանի կողմից տարածաշրջանային անվտանգությունը խարխլող գործողություններին միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը և գործուն քայլերի ձեռնարկումը՝ Արդարադատության միջազգային դատարանի վճռի անվերապահ կատարման ուղղությամբ: Աղբյուրը հայտնում է նաև, որ կողմերը կարևորել են տարածաշրջանում կայունության ու խաղաղության ապահովման ուղղությամբ հետևողական ջանքերը: Անդրադարձ է կատարվել հումանիտար բնույթի այլ հարցերի: Հավելենք, որ ապրիլի 29-ից մայիսի 5-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը կլինի Վաշինգտոնում։ Պատվիրակության կազմում է նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։ Օրակարգում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի շուրջ քննարկումներն են։

Հակառակորդի կրակոցից զինծատայող է վիրավորվել. ՀՀ ՊՆ

Ապրիլի 29-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Սյունիքի մարզի Տեղ համայնքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքում հակառակորդի կրակոցից Կարդալ ավելին

Արցախում մեկնարկել է «Ո'Չ Արցախի էթնիկ զտմանը» շարժումը

Արցախի երիտասարդների նախաձեռնությամբ Արցախի Հանրապետությունում մեկնարկվել է «ՈՉ` Արցախի էթնիկ զտմանը» շարժումը: Կարդալ ավելին

Ադրբեջանը շարունակում է սադրանքներն ու սեղմում Արցախի շուրջ օղակը. Օհանյան


ՀՀ ՄԻՊ-ն Քվինին է ներկայացրել Բերձորի միջանցքի խնդիրները

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Կարդալ ավելին

Արցախում խափանվել է վառելիքի ներկրումը, կասեցվել են ԿԽՄԿ-ի բեռնափոխադրումները

Ադրբեջանի կողմից Արցախ-Հայաստան սահմանագծին (Բերձորի միջանցքում) անցակետի տեղադրման և շրջափակման հետևանքով ամբողջովին խափանվել է հումանիտար բեռների և վառելիքի ներկրումը։ Կարդալ ավելին

Ֆրանսիայի Սենատում Արցախի հարցով հանձնախումբ է ստեղծվել

Ֆրանսիայի Սենատում ստեղծվել է Արցախի հարցով հանձնախումբ, որի նպատակն է աջակցել ու զորակցել արցախահայությանը: Կարդալ ավելին

Ներողություն խնդրելն անփոխարինելի քայլ է դեպի ապագա. Թուրքիայի ԺԴԿ

Թուրքիայի Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը հայտարարել է, որ սգում և հարգում է Հայոց ցեղասպանության ժամանակ զոհերի հիշատակը։ Կարդալ ավելին