Ադրբեջանի կրակոցների հետևանքով Գեղարքունիքի հատվածում 3 զինծառայող թեթև վիրավորում է ստացել

Հուլիսի 23-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Կարդալ ավելին

Արմեն Գրիգորյանը ՄԱԿ-ում ներկայացրել է Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքները

Պետք է անհապաղ քայլեր ձեռնարկել համաշխարհային մակարդակում՝ հակամարտությունների գոտիներում բնակվող մարդկանց պատվաստանյութով ապահովելու համար։ Կարդալ ավելին

ՄԻԵԴ-ը պարտադրեց Ադրբեջանին 30.000 եվրո վճարել Բադալյանին

Եվրոպական դատարանը հրապարակել է հերթական վճիռն ընդդեմ Ադրբեջանի՝ արձանագրելով, որ 2009-2011 թթ. Ադրբեջանը խոշտանգել և ապօրինի ազատությունից զրկել է Արթուր Բադալյանին, որը մոլորվել էր և հայտնվել Ադրբեջանի տարածքում։ Կարդալ ավելին

ՀՀ–ն պատրաստ է ներգրավվել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործին. Գրիգորյան

Հայաստանն ակնկալում է միջազգային գործընկերների հստակ արձագանքն Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի ոտնահարումներին։ Այս մասին Կարդալ ավելին

Մարտիրոսյանը թայ-բրեյքում հաղթեց Մամեդյարովին

Հայկ Մարտիրոսյանը թայ-բրեյքում 1,5-0,5 հաշվով հաղթեց Ադրբեջանի ուժեղագույն շախմատիստ Շահրիյար Մամեդյարովին և նվաճեց աշխարհի գավաթի 4-րդ շրջանի ուղեգիր: Կարդալ ավելին

Երասխի հատվածում այսօր հայերի և ադրբեջանցիների միջև ինտենսիվ փոխհրաձգություն է ծավալվել

ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հուլիսի 19-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը հերթական անգամ սադրիչ գործողությունների են դիմել: Կարդալ ավելին

Ադրբեջանի առաջատար շախմատիստը պարտվեց Մարտիրոսյանին

Աշխարհի գավաթի 3-րդ շրջանի առաջին պարտիայում Հայաստանի նախկին չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը հաղթանակ տոնեց Ադրբեջանի առաջատար շախմատիստ Շահրիյար Մամեդյարովի նկատմամբ: Կարդալ ավելին

ՍԴ–ն ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքներն անփոփոխ թողեց

Սահմանադրական դատարանը մերժեց քաղաքական չորս ուժերի դիմումները, որոնք վիճարկում էին հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքները։ Կարդալ ավելին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԴ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Սերգեյ Իստրակովին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Իստրակովին։ Կարդալ ավելին

Հայաստանի միջոցով կարելի է դուրս գալ համաշխարհային շուկա. Ալի Ռասուլիան

Հայկական շուկան Իրանի՝ սննդամթերքի և տնտեսական պարագաների արտադրմամբ զբաղվող փոքր ու միջին ձեռնարկությունների համար լավ հնարավորություն է: IRNA գործակալությանը տված հարցազրույցում նման տեսակետ է հայտնել Իրանի հանքերի, արդյունաբերության և առևտրի փոխնախարար Ալի Ռասուլիանը։ «Հայաստանը ԵԱՏՄ անդամ երկիր է և կարող է իրանական ապրանքների համար տարացիկ ուղի լինել դեպի Ռուսաստան և հաշվի առնելով նաև Իրանի նկատմամբ պատժամիջոցները՝ անգամ դեպի եվրոպական երկրներ: Այս երթուղով կարելի է ապրանքներ, մեքենաշինական սարքավորումներ, ինժեներական և տեխնիկական ծառայություններ արտահանել»,- նշել է նա: Ռասուլիանը շեշտել է, որ պետք է օգտվել ստեղծված հնարավորությունից և ներկայություն ապահովել հայկական շուկայում, քանի դեռ իրենց մրցակիցները դա չեն արել: Ըստ պաշտոնյայի՝ հայկական շուկայում ներկայություն ունենալով, Հայաստանի միջոցով հնարավոր կլինի դուրս գալ համաշխարհային շուկա: Թեմայի առնչությամբ IRNA-ն զրուցել է նաև Հայաստանում իրանական ցուցահանդեսի կազմակերպիչներից Հասան Մորթաջի հետ: Վերջինս ընդգծել է, որ հունիսին Երևանում կայացած ցուցահանդեսը լավ է ընդունվել: Նա նշել է, որ Հայաստանը մաքսատուրքի ցածր դրույքաչափերով կարող է ապրանքներ արտահանել Կանադա, և Իրանը կարող է օգտվել այդ հնարավորությունից ու Հայաստանի միջոցով իրանական ապրանքները արտահանել Հյուսիսային Ամերիկայի երկրներ: Այս համատեքստում նա նաև կարևորել է իրանական ապրանքների որակի բարձրացման անհրաժեշտությունը: