ՄԻԵԴ են ներկայացվել ԼՂ հակամարտությանը Թուրքիայի մասնակցության վերաբերյալ նոր ապացույցներ

ՀՀ կառավարությունը շարունակում է ՄԻԵԴ ներկայացնել Ադրբեջանի կողմից մարդու իրավուքների խախտման Կարդալ ավելին

Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին

Հոկտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար, ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել է մարդասիրական նպատակներով արցախա-դրբեջանական ռազմաճակատի ողջ երկայնքով հայտարարված կրակի դադարեցման և ռազմագերիների, պահվող անձանց ու զոհվածների մարմինների փոխանակման համար Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ ու վերջինիս չափանիշների համաձայն համապատասխան գործողությունների իրականացման ընթացակարգը, որը համակարգվելու է Արցախի իշխանությունների հետ:

«Հույս ունեմ, որ հրադադարը կլինի խաղաղության գործընթացին վերադառնալու սկիզբը». Արմեն Սարգսյան

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը այսօր Երևանում բացված «Մտքերի հայկական երկրորդ գագաթնաժողովի» ժամանակ հույս է հայտնել, որ հրադադարը կլինի խաղաղության գործընթացին վերադառնալու սկիզբը։ Հեռավար ձևաչափով անցկացվող գագաթնաժողովին մասնակցում են 500 ներկայացուցիչ աշխարհի տարբեր երկրներից՝ քաղաքական ու հասարակական գործիչներ, միջազգային կազմակերպությունների, համաշխարհային խոշոր ընկերությունների ղեկավարներ, հայտնի քաղաքագետներ ու վերլուծաբաններ: «Այսօր մեր քննարկումները թերևս կկենտրոնանան երկու խնդրի վրա: Մեկը C-19-ն է՝ կորոնավիրուս-19-ը: Սակայն պետք է խոսենք նաև C-20-ի մասին, որը Կովկաս-20-ն է՝ այն, ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում՝ Թուրքիայի ներգրավվածությամբ»,–ասել է Սարգսյանը։ Ինչ-որ առումով խորհրդանշական համարելով, որ գագաթնաժողովի քննարկումները սկսվում են ժամը 12:00-ին` նախագահը տեղեկացրել է, որ երեկ Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները՝ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի միջնորդությամբ համաձայնության են եկել հաստատել հրադադար: Նրա խոսքով` այս գործողությունները շարունակվում են արդեն շուրջ երկու շաբաթ և հարյուրավոր կյանքեր են խլել ու ավերածությունների պատճառ դարձել Լեռնային Ղարաբաղում։ Այնտեղ հարվածներ են հասցվել գյուղերի և քաղաքներին։ Հայաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել Մինսկի խմբի բոլոր նախագահներին՝ ԱՄՆ-ին, Ֆրանսիային և Ռուսաստանին՝ միջնորդելու և հրադադարի հասնելու համար։ Նա հատուկ շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինին և արտգործնախարար Լավրովին: Հիշեցնենք, որ «Մտքերի հայկական երկրորդ գագաթնաժողովը» նախատեսվում էր անցկացնել Դիլիջանում՝ այս տարվա հոկտեմբերի 10-11-ը, «Արհեստական բանականությունը և աշխարհաքաղաքականությունը» թեմայով։ Սակայն Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի պատճառով Հանրապետության նախագահը միջազգային իր գործընկերներին առաջարկել և նրանց համաձայնությամբ փոխել է թե՛ գագաթնաժողովի ձևաչափը, թե՛ օրակարգը:

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ճեպազրույցը Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների հայտարարության արդյունքներով

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ճեպազրույցը Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների հայտարարության արդյունքներով ▪️Հարց. Պարո՛ն նախարար, կխնդրեմ ամփոփեք՝ ինչ օրակարգով եք ժամանել Մոսկվա և ինչ արդյունքներով ենք վերադառնում ռեկորդային տևողությամբ այս բանակցություններից հետո: ▪️Զոհրաբ Մնացականյան. Այո, բավական բարդ գործընթաց էր։ Մեզ համար, իհարկե, առաջնային խնդիրները վերաբերում էին հետևյալին. կարողանալ հասնել մի իրավիճակի, որում կարողանանք վերջ դնել այս ագրեսիային։ Եվ հասկանում եք, որ ագրեսիան այս պարագայում ընթանում էր առանձնահատուկ իրավիճակում, երբ Ադրբեջանի գործողությունները համալրված էին Թուրքիայի բավական բաց և ուժգին աջակցությամբ և միջազգային ահաբեկչական խմբավորումների ներգրավմամբ։ Փաստորեն, Լեռնային Ղարաբաղում մեր հայրենակիցները կռվում էին բավական յուրահատուկ պայմաններում այս իրավիճակում, երբ բացի Ադրբեջանից կար նման ուժգին հարձակում՝ այդ ուժերի ներգրավմամբ։ Իրավիճակը տարածաշրջանում մնում է բավական փխրուն։ Մեզ անհրաժեշտ է հասնել կրակի դադարի, որովհետև սա ուղղակի և՛ տարածաշրջանի համար, և՛ Լեռնային Ղարաբաղի համար, առաջին հերթին, դարձել էր բավական լուրջ մարտահրավեր։ Եվ առանց այս իրավիճակին ավարտ դնելու, վերջնակետ դնելու որևէ առաջընթացի մասին խոսելն, իհարկե, անհնար կլինի։ Ինչը բավական երկար բանակցությունների ընթացքում մենք կարողացանք արձանագրել, այն է, որ մեզ անհրաժեշտ է դադարեցնել կրակը, դադարեցնել այս վայրագությունը, այս պատերազմական գործողությունները, ամրագրել, ամրապնդել այս դադարը և հետո նոր խոսել խաղաղ գործընթացի մասին, և նաև վերահաստատել, որ Մինսկի խմբի համանախագահությունը մնում է միակ ձևաչափը, միջազգայնորեն ճանաչված ձևաչափը բանակցությունների և խաղաղ գործընթացի համար։ Եվ որևէ այլ ուժ, մասնավորապես Թուրքիան, այդ առումով որևէ դերակատարություն չի կարող ունենալ։ Այժմ առաջին խնդիրը ուղղակի այս ճգնաժամն ավարտին հասցնելն է։ Այստեղ դուք գիտեք, որ նշանակություն ուներ համանախագահության դերակատարությունը. հենց առաջին օրվանից բավական մեծ նշանակություն ունեին համանախագահ երկրները: Ծանոթ եք համանախագահ երկրների նախագահների մակարդակով հայտարարությանը, ինչպես նաև արտաքին գործերի նախարարների հայտարարություններին, նախագահների առանձին այն քայլերին, գործողություններին, որ իրենք կատարում էին: Այդ առումով մեծ է և՛ Ֆրանսիայի նախագահի դերակատարությունը, և՛ Միացյալ Նահանգների կողմիցհայտարարությունը թե՛ նախագահի, թե՛ պետքարտուղարի մակարդակով։ Սա շատ էական էր՝ մտահոգության խորությունը, իրավիճակի լրջությունը և ներգրավվածությունն ի ցույց դնելու առումով։ Բայց նաև ուզում եմ առանձնահատուկ ընդգծել այն դերակատարությունը, որ Ռուսաստանի Դաշնությունը ստանձնեց և ՌԴ նախագահն անձամբ իր ներուժը ներդրեց սրա մեջ, ինչպես և մյուսները։ Մենք այսօր հավաքվել էինք, որպեսզի փորձեինք իրական գործնական արդյունք ստանալ այն երկխոսությունից, որ տեղի էր ունենում Ռուսաստանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև՝ առանձին-առանձին։ Եվ մեր հանձնարարությունն էր, բնականաբար, հասնել դրա իրականացմանը։ Ես հուսով եմ, որ մենք կկարողանանք վաղը ժամը 12-ից հետո կանգնեցնել այս իրապես շատ լուրջ մարտահրավերը, շատ լուրջ իրավիճակը, որը սպառնում է մեր հայրենակիցներին։ Այս ամենը ևս մեկ անգամ ընդգծեց, որ ֆիզիկական անվտանգության մեր մտահոգություններն ամբողջովին արդարացված են, և դրանք անմիջապես գոյություն ունեն: Խաղաղ բանակցությունների գործընթացում մեզ համար առաջնայինը եղել և մնում է մեր հայրենակիցների անվտանգության գերակայությունը, և մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունի իրենց ինքնորոշման իրավունքի արտահայտման ճանաչումը և իրականացումը, որը կբերի Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների՝ այդ կարևոր նպատակին հասնելուն, որը ամրագրում է իրենց ինքնորոշման իրավունքը, ամրագրում է այդ իրողությունը, որ նրանք պետք է ապրեն ազատ և որոշեն իրենց կյանքը, ճակատագիրը այդ կարգավիճակում որպես մի միավոր, որը ճանաչված լինի բոլորի կողմից այն բոլոր առումներով, որպես անկախ պետություն։ ▪️Հարց. Հումանիտար հրադադարի մեկնարկի մասին օր և ժամ ասվեց, բայց չասվեց շարունակության մասին։ ▪️Զոհրաբ Մնացականյան. Դա առաջին քայլն է։ Կարմիր խաչի միջոցով անհրաժեշտ է լինելու իրականացնել որոշ գործողություններ հումանիտար բնույթի հարցերը լուծելու համար։ Մյուսը կարևորագույն խնդիրը, որը բխում է մեր այս համաձայնությունից, կրակի դադարի ամրագրումն է, այն մեխանիզմների ամրագրումը, որոնք ապահովում, ամրապնդում են կրակի դադարը, ամրապնդում են այս գործողությունների վերսկսման բացառումը։ Ռուսաստանի Դաշնությունը և համանախագահ երկրները ունեն կարևոր գործառույթ իրականացնելու: Մեր համաձայնեցրած տեքսից կնկատեք, որ դրանք մեկը մյուսից բխող քայլեր են՝ առաջին, երկրորդ, երրորդ, որոնք ենթադրում են իրավիճակի կայունացում, տարածաշրջանում կայունության վերականգնում, Արցախում մեր հայրենակիցների անվտանգության համակարգի վերականգնում և ամրապնդում և խաղաղ գործընթացի շարունակություն, որը, բնականաբար, մեզ համար եղել է առաջնային նպատակ։

«Կինն իր 6 ամսական երեխային թողել է մոր խնամքին, եկել պատերազմ». Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր Գորիսում ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ նաև պատերազմում հայ կանանց ներգրավվածությանը: Կարդալ ավելին

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էմանուել Մակրոնի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հեռախոսազրույցն է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Կարդալ ավելին

Հաղորդագրություն ԱԱԾ֊ից

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Կարդալ ավելին

Արգիշտի Քյարամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արգիշտի Քյարամյանն ազատվել է պաշտոնից համաձայն ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրի և համաձայն նախագահի մեկ այլ հրամանագրի  այդ պարտականությունները ժամանակավոր իրականացնելու է Միքայել Համբարձումյանը։ Նշենք, որ Քյարամյանը շատ կարճ պաշտոնավորեց` ընդամենը 4 ամիս։ Նա ԱԱԾ տնօրեն էր նշանակվել այս տարվա հունիսի 8-ին։ Ավելին, նա ԱԱԾ համակարգ էր ոտք դրել տնօրենի պաշտոնում նշանակվելուց մոտ մեկ ամիս առաջ` որպես ԱԱԾ փոխտնօրեն։ Դրանից առաջ նա 1 օրով նշանակվել էր ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ։ Ավելի վաղ` 2019 թվականի մարտի 1-ից, Քյարամյանն աշխատել է որպես ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի օգնական, ապա ղեկավարի տեղակալ, հետո նաև պետի ժամանակավոր պաշտոնակատար։

«Զինվորներին համոզել են, թե «Նիկոլը հողերը ծախել է», հրամայել՝ որոշ մարտական դիրքեր թողնել թշնամուն». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Սիրելի՛ հայրենակիցներ, մի քանի օր առաջ ահազանգ ստացա, թե առաջնագծի հատվածներից մեկում ինչ-որ մարդիկ գնացել կռվող զինվորներին համոզել են, թե «Նիկոլը հողերը ծախել է, թե սա իրականում պայմանավորված պատերազմ է, Կարդալ ավելին

Լրտեսություն կատարելու կասկածանքով օտարերկրացի քաղաքացիներ են բերման ենթարկվել

ՀՀ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել այն մասին, որ «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, Կարդալ ավելին