Լիտվայի մտավորականները կոչ են անում արագացնել զոհերի մարմինների և ռազմագերիների վերադարձը

Լիտվացի հայտնի կինոռեժիսոր և պրոդյուսեր Կեշտուտիս Դրազդաուսկասն (Kestutis Drazdauskas) իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Լիտվայի ականավոր մտավորականների հայտարարությունը, որով կոչ է արվում Ադրբեջանին արագացնել զոհերի մարմինների և ռազմագերիների ու գերեվարված անձանց վերադարձը Հայաստան: Այդ մասին հաղորդում է Լիտվայում ՀՀ դեսպանությունը։ Հայտարարությունում, մասնավորապես, ասված է. «Մենք՝ Լիտվայի Հանրապետության մշակութային գործիչներս, միանալով փետրվարի 8-ին Լիտվայի խորհրդարանի (Սեյմաս) Հայաստանի հետ միջխորհդարանական խմբի անդամների հայտարարությանը, կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին խոչընդոտներ չստեղծել Ղարաբաղյան երրորդ պատերազմի զոհերի աճյունների, ռազմագերիների, պատանդների փոխանակման գործընթացներում ու վերջիններիս անհապաղ վերադարձնել Հայաստան: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ ադրբեջանցի բոլոր գերիներն արդեն վերադարձվել են: Կոչ ենք անում նաև առաջադեմ միջազգային հանրությանը միանալու մարդասիրական այս նախաձեռնությանը և սատարել Արցախում վերջին պատերազմից հետո ստեղծված հումանիտար ճգնաժամի հաղթահարմանը»։ Կոչին միացել են հետևյալ գործիչները` Բուդրայտիս Յուոզաս - թատրոնի, կինոյի և հեռուստատեսության դերասան, լուսանկարիչ, դիվանագետ Կալցոնաս Բենհարդաս - կոմպոզիտոր Դրազդաուսկաս Կեշտուտիս՝ կինոռեժիսոր և պրոդյուսեր Գրիգորյան Հասմիկ՝ օպերային երգչուհի Իբելհաուպտայտե Դալիա՝ թատրոնի և օպերայի ռեժիսոր, պրոդյուսեր Էիդրիգեվիչյուս Ստասյս՝ նկարիչ Կորշչունովաս Օսկարաս՝ ռեժիսոր, դրամատուրգ, նկարիչ Լանդսբերգիս Վ. Վիտաուտաս՝ բանաստեղծ, հրապարակախոս, թատրոնի և կինոյի ռեժիսոր, մանկագիր Մամոնտովաս Անդրիուս՝ երաժիշտ, պրոդյուսեր, դերասան Մատելիս Արունաս՝ կինոռեժիսոր և պրոդյուսեր Մայնելիտե Վայվա՝ դերասանուհի Միշկունայտե Վիկտորիա՝ օպերային երգչուհի Շիաուչյուլիս Սաուլիուս՝ դաշնակահար, կոմպոզիտոր Ստոնիս Աուդրիուս՝ կինոռեժիսոր Ստորպիրշտիս Գեդիմինաս՝ թատրոնի և կինոյի դերասան, թատրոնի ուսուցիչ Յեվդոկիմովաս Արթուրաս՝ կինոռեժիսոր Վաչերսկիս Ադոլֆաս՝ դերասան, ռեժիսոր Վենցլովա Թոմաս - բանաստեղծ, հրապարակախոս, մեկնաբան, գրականագետ, պրոֆեսոր