ՃՏՊ՝ Հադրութ-Խծաբերդ ավտոճանապարհահատվածում

Սեպտեմբերի 25-ին ժամը 10:15-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1981թ. ծնված Ա. Օ.-ն վարելով իրեն ամրակցված «Land Rover DEFENDER» մակնիշի ավտոմեքենան, Հադրութ-Խծաբերդ ավտոճանապարհի 18-րդ կիլոմետրին կողաշրջել է այն, ինչի հետևանքով ինքը և ուղևորներ,Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ՝1978թ.ծնված Ի. Ա.-ն, 1989թ.ծնված Ս. Փ.-ն և Մարտակերտի շրջանի բնակիչ,1984թ.ծնված Ա. Կ.-ն ստացած մարմնական վնասվածքներով դիմել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժինը: