ՄԻԵԴ-ն Արցախի խնդրով միջանկյալ միջոց է կիրառել Ադրբեջանի դեմ

ՄԻԵԴ-ն ամբողջությամբ բավարարել է ՀՀ կառավարության պահանջը և միջանկյալ միջոց կիրառել ընդդեմ Ադրբեջանի: Կարդալ ավելին

Ադրբեջանական կողմի հետ բանակցություններ են ընթանում զորքերի հետ քաշման գործընթաց կազմակերպելու ուղղությամբ.ԱՏՇ

Ներկայումս թշնամու հետ բանակցություններ են ընթանում զորքերի հետ քաշման և տարհանվածների վերադարձն ապահովելու ուղղությամբ։ Կարդալ ավելին

Միրզոյանն առաջարկեց ՄԱԿ-ի մանդատով խաղաղապահ ուժեր տեղակայել Լեռնային Ղարաբաղում

Հարձակման ինտենսիվությունն ու դաժանությունը ցույց են տալիս, որ Ադրբեջանի մտադրությունը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտումը վերջնականացնելն է։ Կարդալ ավելին

Զոհերի թիվը 200 է, վիրավորներինը` ավելի քան 400. ԱՀ ՄԻՊ

Արցախում դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ հարձակման հետևանքով առնվազն 200 մարդ է զոհվել։ Կարդալ ավելին

Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել․ քննարկվել է Արցախում ստեղծված իրավիճակը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Կարդալ ավելին

Արցախի իշխանությունն ընդունում է կրակի դադարեցման ՌԴ առաջարկությունը

Հաշվի առնելով այս ամենը Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ: Այդ մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։ «Սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի Հանրապետությունը հռթիրահրետանային և ավիացիոն զանգվածային հարվածներ հասցնելուն զուգընթաց անցել է լայնածավալ հարձակման Արցախի Հանրապետության հետ շփման գծի ողջ երկայնքով։ Ադրբեջանի ԶՈՒ գործողությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջադրված է Արցախը մասնատելու և նրա կենսունակությանն անդառնալի վնաս հասցնելու խնդիր։ Երկու օր տևած համառ մարտերի ընթացքում Արցախի ԶՈւ ստորաբաժանումները հերոսաբար պաշտպանում են կենդանի ուժով և զինտեխնիկայով մի քանի անգամ գերազանցող թշնամուց՝ պատճառելով նրան մեծագույն կորուստներ: Դժբախտաբար, կորուստներ և վիրավորներ ունի նաև արցախյան կողմը, իսկ որոշ հատվածներում թշնամուն հաջողվել է մխրճվել ՊԲ մարտական դիրքեր, տիրանալ մի շարք բարձունքների և ռազմավարական ճանապարհային հանգույցների: Ստեղծված իրադրությունում անբավարար են միջազգային հանրության գործողությունները՝ պատերազմի դադարեցման և իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ: Հաշվի առնելով այս ամենը Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ալիևը ռազմական գործողությունները դադարեցնելու պատրաստակամություն է հայտնել

ԱՄՆ պետքարտուղարությունը հաղորդագրություն է տարածել սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցի վերաբերյալ: Կարդալ ավելին

Զոհերի թիվը 25 է. Տարհանվել են քաղաքացիական անձինք

Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ հարձակման հետևանքով Արցախում զոհերի թիվը հասել է 25-ի։ Կարդալ ավելին

Freedom House-ը կոչ է արել պատասխանատվության ենթարկել Ադրբեջանի կառավարությանը

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը խստորեն դատապարտում է Արցախում Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը, Կարդալ ավելին