ATMDubai 2021-ում Ադրբեջանը ներկայացնում է Շուշին. Հայաստանը ևս մասնակցում է

Մայիսի 16-ից 19-ը Դուբայում Զբոսաշրջության արդյունաբերության միջազգային ցուցահանդեսում (Arabian Travel Market-2021) Ադրբեջանն իր կողմից օկուպացված Արցախի, Շուշիի զբոսաշրջային ներուժը ներկայացրել է Կարդալ ավելին

Իրանը թույլ չի տալիս փոխել իր հյուսիսային սահմանները. Մոջթաբա Զոլնուրի

«Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը շատ պարզ, հստակ և որոշիչ է. մենք չենք ընդունում տարածաշրջանի որևէ փոփոխություն, Կարդալ ավելին

Արցախի հարցը քննարկվել է ԱՄՆ պետքարտուղարի հետ

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը քննարկել է ԱՄՆ պետքարտուղարի հետ: Կարդալ ավելին

ՃՏՊ` մահվան ելքով

Մայիսի 16-ին հայտնի դարձավ, որ Սարդարաշեն-Նորագյուղ ավտոճանապարհին տեղի է ունեցել տրանսպորտային պատահար: Կարդալ ավելին

Ձերբակալություն՝ Սյունիքում

Մայիսի 14-ին Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը փակելու դեպքի առթիվ 8 անձ բերման է ենթարկվել, մեկ անձ ձերբակալվել է։ Կարդալ ավելին

Այսօրվանից Մեծամորի ԱԷԿ-ը 141 օրով կանգնում է

Սույն թվականի մայիսի 15-ին՝ ժամը 00։25-ից սկսվեց ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի կանգը, և ժամը 11։45-ից էներգաբլոկն անջատվեց ՀՀ էներգահամակարգից։ Այդ մասին հաղորդում է ՀԱԷԿ-ի տնօրինությունը։ Համաձայն տեղեկության ատոմակայանը կանգնեց ամենամյա պլանային նախազգուշական վերանորոգման (ՊՆՎ)` 141 օր տևողությամբ։ Դա պայմանավորված է ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ավարտական փուլի աննախադեպ մեծ ծավալի աշխատանքներով: «ՊՆՎ-2021-ի նախատեսվող աշխատանքներին մասնակցելու են ՀԱԷԿ-ի գրեթե բոլոր արտադրամասերի աշխատակիցները, ինչպես նաև Ռուսաստանի, Բելառուսի, Խորվաթիայի, Չեխիայի, Սլովակիայի, Ուկրաինայի և այլ երկրների շուրջ 400 մասնագետներ, որոնք ատոմակայանների համակարգերի և սարքավորումների վերանորոգման հարուստ փորձ ունեն: Գործընթացում ուրույն դերակատարում ունեն նաև ՀՀ Միջուկային անվտանգության կարգավորող կոմիտեի (ՀՀ ՄԱԿԿ) մասնագետները», - ասված է հաղորդագրությունում։ Փաստորեն՝ այսօրվանից մինչև հոկտեմբերի 2-ը Հայաստանի էներգետիկ համակարգի համար շատ դժվար փուլ է լինելու։ Բացի այն, որ ատոմային կայանը սովորականից ավելի երկար է կանգնելու, զուգահեռ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը չի աշխատում, նաև, ՀՀ-ն Արցախի Հանրապետությունից 330 մլն կՎտժ էլէներգիա չի ստանալու` 36 ՀԷԿ-րից 30-ն Ադրբեջանի տիրապետության տակ լինելու պատճառով։ Հիշեցնենք, որ դեռ ապրիլին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը Չերնոբիլի ատոմակայանի աղետի 35-րդ տարելիցի կապակցությամբ տարածած հաղորդագրության մեջ կոչ է արել «Մեծամորի ԱԷԿ-ի փակման համար համատեղել ջանքերը»:

Կոչ եմ անում ԱՄՆ պետքարտուղարին դատապարտել Ադրբեջանին. Ջեքի Սփիեր

ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփիերը Թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունների զարգացումներին: Կարդալ ավելին

Ադրբեջանի գործողությունները ՀՀ ինքնիշխանության և միջազգային իրավունքի խախտում են. ԱՄՆ կոնգրեսական

Ամերիկացի կոնգրեսական Թեդ Լյուն իր պաշտոնական էջում գրառում է կատարել Սյունիքի մարզում տեղի ունեցող վերջին զարգացումների վերաբերյալ: Կարդալ ավելին

ԱՄՆ-ը պետք է միանշանակ դատապարտի միջազգային իրավունքի խախտումը. Բրեդ Շերման

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կոնգրեսական Բրեդ Շերմանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններին՝ գրառում կատարելով Թվիթերի իր միկրոբլոգում: Օրենսդիրը մասնավորապես գրել է. Կարդալ ավելին

Ադրբեջանի զինված ուժերը պետք է անհապաղ հետ քաշվեն. Մակրոն