Սարգիս Ստեփանյանը` աշխարհի չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բազկամարտի Եվրոպայի և աշխարհի բազմակի չեմպիոն, զինհաշմանդամ փոխգնդապետ Սարգիս Ստեփանյանը 2023 թվականի պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում ոսկե մեդալ է նվաճել։ Այդ մասին  հայտնում են ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից։ Ստեփանյանը հանդես է եկել 80 կգ քաշայինների կարգում և ձախ ձեռքով հաղթանակ է տարել վրացի Լաշա Միկավայի նկատմամբ։ Աշխարհի 25-րդ առաջնությունն անց է կացվում Ղազախստանի Ալմաթի քաղաքում։ Հայաստանի հավաքականը մրցումներին մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու տարբեր բարերարների աջակցությամբ։ Առաջնությունը մեկնարկել է օգոստոսի 25-ին և ընթանալու է մինչև սեպտեմբերի 3-ը։

Սարգիս Ստեփանյանը Չեխիայում հաղթանակներ է գրանցել

Չեխիայի միջազգային պարաատլետիկայի առաջնությանը Հայաստանը ներկայացնող Սարգիս Ստեփանյանը հաղթանակ է տարել։ Կարդալ ավելին

"Շնորհակալ եմ ձեր ոգու ուժի համար" - ՀՀ նախագահ

Այսօր, ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի մարզիկները, մարզիչները եւ ֆեդերացիայի նախագահ` Սարգիս Ստեփանյանը հյուրընկալվեցին ՀՀ նախագահի նստավայրում։ Կարդալ ավելին

Սարգիս Ստեփանյանը և Սերոբ Հովհաննիսյանը արծաթե մեդալակիրներ

Սույն թվականի հուլիսի 7-ին, Խորվաթիայի Զագրեբ քաղաքում` ՀՀ հաշմանդամային սպորտի Ֆեդերացիաի անդամներ Սարգիս Ստեփանյանը և Սերոբ Հովհաննիսյանը մասնակցեցին բազկամարտի աշխարհի գավաթի պաշտոնական առաջնությանը։ Կարդալ ավելին