ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի մամուլի ասուլիսը (ուղիղ եթեր)

Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ժամը 15:00-ին, Ստեփանակերտի «Վալլեքս Գարդեն» հյուրանոցի մեծ դահլիճում տեղի է ունենում ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի մամուլի ասուլիսը։Նա ներկայացնում է «Հայատյացությունն Ադրբեջանում. կազմակերպված ատելության խոսքն ու թշնամությունն ընդդեմ հայերի» ԱՀ ՄԻՊ հատուկ զեկույցը: Ծրագիրն իրականացվել է Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի հետ համագործակցությամբ։ Ասուլիսին մասնակցում են նաև Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը և զեկույցի մշակման աշխատանքներում ընդգրկված փորձագետները։