Ծավալվել են հետապնդումներ անկախ մամուլի նկատմամբ: Թիրախում է Arcakh24.info-ն

Arcakh24.info լրատվական կայքի դեմ ծավալվում է լայնամասշտաբ պատերազմ: Այն, որ Արցախում անկախ լրատվամիջոցների գոյատևման դեմ ստեղծված են հատուկ պայմաններ, դա զգացվում էր վերջին տարվա յուրաքանչյուր վայրկյան:

Իսկապես, արցախյան մշակույթը բացառում էր նույնիսկ միտք այն մասին, որ ինչ — որ լրատվամիջոց կարող է լինել անկախ: Այլ կերպ ասած՝ Արցախում լրատվամիջոցները կարող են լինել կամ քաղաքական ուժերին «կից» կամ` պետական:

Այդ իսկ պատճառով Arcakh24.info լրատվական կայքի ներթափանցումը լրատվական դաշտ թշնամաբար էր ընդունվել քարացած, ոտից գլուխ փտած և «դաբրոյով» գործող օլիգարխակլանային համակարգի երկրպագուների կողմից: Թե ինչքանով էր թշնամական այդ համակարգը, օրինակ Arcakh24.info լրատվական կայքի գլխավոր խմբագրի, Մեսրոպ Մաշտոց Համալսարանի ավագ դասախոս` Մարատ Եգանյանի նկատմամբ, կարելի է դիտելով հետևյալ տեսանյութում։

 

 

Բնականաբար այդ համակարգը երկարատև չէր կարող հանդուրժել թե ազատ մտքի ծագումը և թե ազատ խոսքի արտահայտումը: Ուստի տեղի ունեցավ այն, ինչ ակնկալվում էր, մամուլի գործառույթների իրականացման համար Arcakh24.info լրատվական կայքի գլխավոր խմբագրի և նրա ընտանիքի նկատմամբ սկսվել են հետապնդումներ, որովհետև այլ բանի այդ օլիգարխակլանային համակարգը ընդունակ չէր:

 

Մայիսի 11-ին Ստեփանակերտի ՄՄՀ-ում տեղի ունեցավ, արդեն հայտնի դարձած, REGNUM լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Ալեքսեևիչ Կոլերովի, քաղաքագետ Ստանիսլավ Նիկոլաևիչ Տարասովի հանդիպումը ՄՄՀ ուսանողության հետ: Հանդիպմանը ներկա էին նաև համալսարանի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը, հանդիպման կազմակերպիչ Ղարիբ Բաբայանը ինչպես նաև լրատվամիջոցներ: Այդ հանդիպման ժամանակ Դոնարա Գաբրիելյանը հանդես է եկել քաղաքական հայտարարությամբ:

Այստեղ հրավիրում ենք ձեր առանձնահատուկ ուշադրությունն այն փաստին, որ նշված միջոցառումը փակ չէր և ինչպես արդեն նշեցինք այդ միջոցառմանը ներկա էին լրատվամիջոցներ: Ի պատասխան՝ բազմաթիվ շառ անողների, թե իբր հանդիպումը կրում էր փակ բնույթ և լուսաբանման ենթակա չէր, ներկայացնենք այդ հանդիպումից լուսանկար, որտեղ երևում են Arcakh24.info և “Ազատ Արցախ” լրատվամիջոցների ներկայացուցիչների աշխատանքը։

 

ARCAKH24.INFO և Ազատ Արցախ լրատվամիջոցների ներկայացուցիչների աշխատանքը

Arcakh24.info և Ազատ Արցախ լրատվամիջոցների ներկայացուցիչների աշխատանքը ՄՄՀ-ում

 

Այն ամենը, ինչը իրականացվեց Arcakh24.info-ի հանդեպ, ուղղակի լրատվական միջոցի կողմից, բարեխիղճ աշխատանք էր: Այսինքն, կար բաց միջոցառում, որտեղ տեղի է ունեցել քաղաքական հայտարարություն: Եվ տրամաբանական է, որ այդ նյութը հնարավորինս պետք է հասարակության ուշադրությանը ներկայացնել:

 

Ակնհայտ սպառնալիքներ Դոնարա Գաբրիելյանի կողմից

Ակնհայտ սպառնալիքներ Դոնարա Գաբրիելյանի կողմից

 

Սակայն ինչպես արդեն նշվել է՝ Սասնա Ծռեր կուսակցության մամլո խոսնակ Վահագն Ավագյանի էջում ծավալված հանրային բուռն քննադատություններին արժանանալուց հետո, Դոնարա Գաբրիելյանը հստակ սպառնալիքներով արձագանքեց ARCAKH24.INFO լրատվական կայքի գլխավոր խմբագրի, ՄՄՀ ավագ դասախոս` Մարատ Եգանյանի, նկատմամբ:
Իսկ թե Դոնարա Գաբրիելյանի ազգականները և, թե նրան շողոքորթողները միաձայն սկսեցին ստեր տարածել, որ միջոցառումը փակ էր, իսկ հետո համոզվելով նման վարկածի անհեթեթության մեջ փոխեցին իրենց «մեղադրանքն» առաջ քաշելով այն կարծիքը, որ այդ տեսանյութը մոնտաժված է և իրականում նման կարծիք Դոնարա Գաբրիելյանը չէր հնչեցրել: Սակայն դա նույնպես սուտ վարկած է, քանի որ Դոնարա Գաբրիելյանն այդ կարծիքը մեկ այլ վայրում էլ էր հնչեցրել: Խոսքը գնում է Ստեփանակերտում ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի ցույցին հնչեցրած Դոնարա Գաբրիելյանի հայտարարությանը:

 

 

Որպես վերջաբան սպառնալիքներ հնչեցրած Դոնարա Գաբրիելյանը անհապաղ անցավ դրանց անմիջական իրագործմանը ինչպես Մարատ Եգանյանի, այնպես էլ նրա ընտանիքի անդամների նկատմամբ:

 

ARCAKH24.INFO լրատվական կայքի գլխավոր խմբագրի

Arcakh24.info լրատվական կայքի գլխավոր խմբագրի, ՄՄՀ ավագ դասախոս` Մարատ Եգանյան

 

Եվ քանի որ այդ սպառնալիքը ոչ միայն հնչում էր, այլ նաև իրագործվում էր հենց կլանային համակարգի ներկայացուցչի կողմից Արցախի ամբողջ իրավապահ համակարգը (դատախազություն, ոստիկանություն, ՄԻՊ-ը և այլ պետական վերահսկողություն իրականացնող մարմինները ) «և քառ են, և քոռ»:

Դիտումների քանակը: 9885
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին

Marat Yeganyan