Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում նահատակված զինծառայողները
Կարդալ ավելին
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ռազմական բժիշկներին շնորհավորել է մասնագիտական տոնի առթիվ: Նախարարն իր երախտագիտությունն է հայտնել պատերազմական այս ծանր օրերին հերոսական աշխատանքի ու բազմաթիվ կյանքեր փրկելու համար:
Կարդալ ավելին
«Միասնական հայրենիք» կուսակցության քաղաքական խորհուրդը որոշում է կայացրել դադարեցնելու «Միասնական հայրենիք» կուսակցության և «Ազատ հարենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի միջև կնքված համագործակցության հուշագրի գործողությունը։
Կարդալ ավելին
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հրաժարականի դիմում գրելուց հետոհանդիպել է ԱԳՆ անձնակազմի հետ։
Կարդալ ավելին
ՄԱԿ-ի վարձկանների օգտագործման հարցով աշխատանքային խումբը նոյեմբերի 11-ին հայտարարություն է տարածել, որով մտահոգություն է արտահայտել Լեռնային Ղարաբաղում պատերազմական գործողությունների ժամանակ Ադրբեջանի կողմից վարձկանների օգտագործման փաստի վերաբերյալ և կոչ արել անհապաղ հեռացնել նրանց:
Կարդալ ավելին
Ասկերան քաղաքի Ադրբեջանի տիրապետության հանձնած Ակնա թաղամասում 12 զինծառայող հրաժարվում են լքել իրենց դիրքերը և շարունակում են դիմադրություն ցուցաբերել թշնամուն։
Կարդալ ավելին
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր ուղերձում նշել է, որ կարելի է պարտվել ճակատամարտը, բայց անթույլատրելի է պարտվել որպես ազգ։
Կարդալ ավելին
《ՀՀ վարչապետի գրառումը՝ կապված առաջնագծի զինվորներին ուղղված կոչի հետ, խիստ վտանգավոր է հատկապես այս պատասխանատու, գերզգայույն օրերին: Դրանով, ըստ էության, կոչ է արվում դուրս գալ քաղաքացիական բախումների》,֊ նշել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոսյանը:
Նրա խոսքերով այդ գրառումը հատկապես դատապարտելի է այն տեսանյութերի ֆոնին, որոնք վերջին օրերին պարբերաբար հրապարակվում էին զինվորական համազգեստով ու զինված անձանց կողմից և պարունակում էին ատելություն, բռնության կոչեր ու սպանությունների սպառնալիքներ:
《Ակնհայտ է, որ առաջնագծի զինվորները զինված են ու այդ գրառումը ենթադրում է հենց այդ կոչերի ու սպառնալիքների իրականացում, հաշվեհարդար:
Բոլորին կոչ եմ անում դրսևորել զսպվածություն, իսկ իրավապահ մարմինները պարտավոր են գործել օրենքին խիստ համապատասխան՝ բացառապես իրավունքի գերակայության սահմաններում: Անհրաժեշտ է կանխել որևէ տեսակի բախման կամ ինքնադատաստանի փորձ》,֊ նշել է Թաթոսյանը:
Նոյեմբերի 15-ին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։
Կարդալ ավելին