Ու՞ր կտանի մեզ ջուրը

Գիտնականները ցանկացած մոլորակում կյանքի առկայության հնարավորությունը պարզելու համար առաջին հերթին ստուգում են արդյո՞ք գոյություն ունի այնտեղ ջուր, թե ոչ: Մարդկությանը դեռ վաղուց է հայտնի, որ կյանքի առկայության համար անհրաժեշտ է ջուր: Այսինքն ջուրը կյանք է, մյուս կողմից անորակ ջուրը կարող է դառնալ կյանքի վերացման պատճառ: Ուստի, երբ խոսքը գնում է ջրի որակի մասին հստակ կարելի է ասել, որ հարցը դրված է առողջության և հիվանդության, կյանքի և մահվան մասին:

Խմելու ջրի ջրամատակարարման համակարգի ուսումնասիրման արդյունքում պարզվել է հետևյալ նկարագիրը: Ստեփանակերտ քաղաքում ջրի վարակազերծման աշխատանքները իրականացվում են զտիչ կայաններ թիվ 1 և թիվ 2-ում, իսկ վարակազերծումն իրականացվում է հեղուկ քլորի միջոցով: Սակայն, հեղուկ քլորով ջրի վարակազերծման հետևանքով առաջացած հիվանդությունների ցանկը բավականին երկար է և մտավախության տեղիք է տալիս: Այդ ցանկին են դասվում այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են ուռուցքային, սրտանոթային և այլն: Երևի թե կարելի է պաշտոնական տվյալների երկար ցանկ ներկայացնել և վերլուծությունների միջոցով փորձել ապացուցել այդ կապը, սակայն դա անիմաստ է, քանի որ, դեռևս 70-ական թ-ի երկրորդ կեսից, պաշտոնական գիտության կողմից այդ փաստը համարվում է ապացուցված: Բացի դրանից բավ է, որ յուրաքանչյուրը հայացք նետի իր իսկ մոտակա շրջապատին, որտեղ վստահեցնում ենք, առանց դժվարության կնկատի այդ հիվանդություններով խոցված անձանց:

Три фонтана. Степанакерт

arcakh24.info

Հեղուկ քլորով վարակազերծման եղանակն ունի նաև այլ բացասական կողմեր` տեղափոխման և պահպանման դժվարությունները, քանի որ նյութը պայթունավտանգ է ու թունավոր, բազմաթիվ անվտանգության պայմանների պահպանության անհրաժեշտությունը և այլն: Վերջին մոտ երեսուն տարվա ընթացքում մարդկության կարևորագույն նպատակներից էր հանդիսանում խմելու ջրի վարակազերծման մատչելի այլընտրանքային տարբերակների որոնումը: Այդ գործընթացն ընթանում էր բավականին դժվար և այլընտրանքային տարբերակները հանդիսանում էին կամ անարդյունավետ, կամ էլ շատ թանկարժեք: Օրինակ, այլընտրանքային տարբերակների բացասական փորձերից է համարվում Պերույում ուռուցքային հիվանդությունների բարձր ցուցանիշների պատճառով հեղուկ քլորից հաժարվելը, ինչի հետևանքը դարձավ խոլերայի վարակի լայն տարածումը: Սակայն պետք է համաձայնվել այն մտքի հետ, որ այդ խնդիրը ստացել է իր լուծումը: Այսպիսով, հեղուկ քլորով ջրի վարակազերծման առավել տարածված եղանակները հանդիսացան նատրիումի հիպոքլորիտով և օզոնով վարակազերծումը: Օրինակ, Մոսկվա քաղաքի ջրի բոլոր զտիչ կայանները, սկսած 2010 թ-ից, Սանկտ Պետերբուրգի Հարավային (2006թ.) ու Հյուսիսային (2008թ.) զտիչ կայանները հրաժարվել են հեղուկ քլորից` անցնելով նատրիումի հիպոքլորիտով վարակազերծման եղանակին, իսկ Մինսկ քաղաքում այդ անցումը նախատեսվել է 2018թ. զարգացման ծրագրով: Ջրի վարակազերծման հարցում նատրիումի հիպոքլորիտն ունի շատ առավելություններ հեղուկ քլորի նկատմամբ: Հիմնականում այդ եղանակը ավելի էժան է և կապված չէ պայթունավտանգ ու թունավոր նյութերի տեղաշարժման հետ: Ինչպես նաև որոշ մասնագետներ նշում են, որ այն ավելի անվտանգ է առողջության համար:

Սակայն, եթե ԱՊՀ երկրները տվյալ խնդրի լուծմամբ սկսել են զբաղվել 2005թ.-ից հետո և հանգուցալուծումը տեսել են հեղուկ քլորից դեպի նատրիումի հիպոքլորիտով ջրի վարակազերծման անցմամբ, ապա զարգացած երկրները (Եվրոպական երկրները, ԱՄՆ) դեռևս 90-ական թ. նախապատվությունը տվել են օզոնով ջրի վարակազերծման եղանակին, քանի որ այն առավել անվտանգ է մարդու առողջության համար: Դեռևս 1991թ. հունվարի 1-ից Գերմանիայում ցանկացած տիպի քլորի միջոցով խմելու ջրի վարակազերծումն արգելված է: 30 տարիների հետընթացը պայմանավորված է ԽՍՀՄ փլուզմամբ, ծանր տնտեսական ճգնաժամով և ընդհանուր սոցիալ տնտեսական զարգացվածության տարբերությամբ: Այսինքն, այս տարիների ընթացքում անիմաստ էր նույնիսկ բարձրացնել այդ հարցը, քանի որ այն շատ թանկարժեք «հաճույք» էր և կարող էր բերել միայն սոցիալական լարվածության: Այդ տեսակետի ստուգման համար մենք կատարել ենք նախնական հաշվարկներ (հաշվարկները իրականացվել են ՌԴ-ում գործող տվյալ սարքավորումներ արտադրող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ համատեղ` հիմնվելով Ստեփանակերտ քաղաքի խմելու ջրի որակի և խմելու ջրի ցանցի կառուցվածքին): Պարզվեց` խմելու ջրի օզոնով վարակազերծումը Ստեփանակերտ քաղաքում իրականացնելու համար անհրաժեշտ է ձեռք բերել սարքավորումներ՝ մոտ $600 000 արժողությամբ, իսկ այդ եղանակով ջրի մաքրումն իրականացնելն կարող է ջրի արժեքի վրա անդրադառնալ ամենաշատը 5 – 15 դրամով: Հաշվի առնելով, որ մենք արդեն հնարավորություն ունենք պետական այրերին պետական բյուջեի միջոցներով ապահովել ավելի քան $ 100 000 արժողությամբ ավտոմեքենաներով, այդ հարցը հասունացել է և սպասում է իր ռացիոնալ լուծմանը: Միևնույն է վաղ թե ուշ (ցանկալի է վաղ) մենք ստիպված ենք փոփոխել մեր ջրի վարակազերծման եղանակը: Եվ այստեղ մենք կանգնում ենք ընտրության առջև, կամ շարունակել բնակչության առողջության համար վտանգավոր, բայց էժան քլորի օգտագործումը, «հետևելով Մոսկվային», կամ հասցնել գոնե խմելու ջրի մակարդակը Եվրոպական ստանդարտներին՝ այն համապատասխանեցնելով մեր երկրի պետական այրերի ավտոմեքենաների ճոխության մակարդակի գոնե կեսին

Դիտումների քանակը: 20076
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

2 պատասխան “Ու՞ր կտանի մեզ ջուրը”-ին

  1. Вардгес Бабаян
    1

    Вопрос о питьевой воде не может терпеть отложений, ибо речь идет о здоровье людей(нации). Высокие служебные чины обязаны пожертвовать своим имуществом ради решения данной задачи. Затем можно организовать фонд реализации этого проекта и все арцахцы российской диаспоры примут участие в формировании фонда. Поможем решить поставленную задачу.

    • Marat Yeganyan
      2

      У нас на сайте имеется так же и русскоязычная версия этой статьи.
      Если найдутся люди готовые вложить деньги я могу предоставить все необходимые расчеты.

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին

Marat Yeganyan