ՙՙԱրթուր Աղաբեկյանն ու Արայիկ Հարությունյանը՚՚ կամ ՙՙԱրցախցու դարդն ու ցավը՚՚

Araik

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ ՀՀ ՊՆ նախկին տեղակալ, ԼՂՀ նախկին փոխվարչապետ, Արցախի հերոս Արթուր Աղաբեկյանին ՀՀ քնչական կոմիտեի կողմից մեղադրանք է առաջադրվել` վերջինիս կողմից ղեկավարվող <<Մարտիկ>> հիմնադրամից 54 մլն. դրամ գումարի վատնման գործով: Կարծես թե դրությունը շատ պարզ է ու շիտակ: Այստեղ հնարավոր է ելքի երկու տարբերակ, առաջինը, քնչական կոմիտեն ապացուցելով Ա.Աղաբեկյանի մեղավոր լինելը, կբացահայտի ևս մեկ Արցախի հերոսի իրական դեմքը: Երկրորդ` Ա.Աղաբեկյանը, բացատրելով 54 մլն. դրամի պակասորդի պատճառը, կպահպանի իր բարի անունը:
Բայց սա Արցախն է, այստեղ մութ սենյակում սև կատու բռնելը խաղ ու պար է, նույնիսկ եթե այն այնտեղ գոյություն չունի: Կատուն որն է, դինոզավրներ են բռնում, ուզածդ չափի և գույնի: Նույնն էլ տեղի է ունեցել այս պատմության մեջ: Երկու հնարավոր տարբերակներից արցախյան քաղաքական գործիչները նախընտրում են երրորդը: Ո՞րն է այդ երրորդը և ո՞վ է այն առաջարկում: Առաջարկող կողմ է հանդիսանում ԼՂՀ նախկին վարչապետ, ԱՀ նախկին պետնախարար և ներկայիս ԱՀ նախագահի խորհրդական, Ազատ Հայրենիք կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը: Ըստ Արայիկ Հարությունյանի տարածած հայտարարության, նա իր ընկերների հետ պատրաստակամ է դեպոզիտ հատուկ հաշվեհամարին մուտք անել մեղադրանքում նշված գումարը:
Եթե առաջին երկու տարբերակները արդարացի են և ենթադրում են կամ Ա.Աղաբեկյանի ազատազրկումը, կամ արդարացումը, ապա Ա.Հարությունյանի կողմից առաջարկվող տարբերակը ոչ արդարացի է, ոչ էլ տրամաբանական: Իսկապես, եթե Ա.Աղաբեկյանը վատնել է <<Մարտիկ>> հիմնադրամի 54 մլն. դրամը, ուրեմն նա մեղվոր է և պետք է պատժվի ու այդ պատիժը արդարացի կլինի, քանի որ նման քայլով կորցնում է վստահությունը ոչ միայն մի պետական այր, այլ մի ամբողջ պետական համակարգ, ինչի հետևանքն է, օրինակ, ազգային մարաթոնների անարդյունավետությունը: Ապրիլյան պատերազմի օրերին սփյուռքահայության մի ահռելի մաս զայրույթ էր հայտնում, այն հանգամանքի վերաբերյալ, որ այսքան տարիների ընթացքում իրենցից կորզված գումարներն, ըստ էության, հասցեատերերին (սահմանում կանգնած զինվորին) չեն հասել, այլ ճանապարհին նստվածք են տվել ինչ որ մի պաշտոնյայի գրպանում, հաշվի վրա: Այդ իսկ պատճառով շատերն անձամբ ժամանել են ԱՀ և սեփական ուժերով փորձել հասցեատերերին հասցնել օգնությունը: Փաստորեն, այդ 54 մլն. դրամ վատնելու մեղադրանքը շատ ավելի ծանր հետևանքներ ունի, քան ուղղակի 54 մլն. դրամի պակասորդը: Եթե իսկապես նման արարք է տեղի ունեցել, ապա այն պետք է պատժվի օրենքի այնքան չէ տարրի, որքան ոգու ամբողջ խստությամբ, ինչպես հայտնի ֆիլմում է ասվում <<սերմացու գողացող մկան պես, թուխս գողացող աղվեսի պես…>>:

Այսպիսով, Արցախի Հանրապետության նկատմամբ վստահության պահպանման նպատակով ցանկացած պետական այր և քաղաքական գործիչ պետք է շահագրգռված լինի նման դեպքերի մանրակրկիտ ուսումնասիրությամբ, և այդ հետաքննությունն ու դրա արդյունքները պետք է լինեն մաքսիմալ թափանցիկ: Հենց այդ պատճառով էլ Ա.Հարությունյանի տարածած հայտարարությունն ավելի շատ կասկած է առաջացնում, քան հարգանք: Կասկածի պատճառները հետևյալն են`
1. պարզվում է, որ Ա. Հարությունյանի և ընկերների համար 54 մլն. դրամը այնքան էլ մեծ գումար չէ ու նա պատրաստ է հրաժարվել այդ գումարից Ա.Աղաբեկյանի համար: Սակայն սարսափելի զարմանք է առաջացնում այն փաստը, որ ապրիլյան պատերազմին նույն այն ժամանակվա վարչապետ Ա.Հարությունյանը, փոխվարչապետ Ա.Աղաբեկյանը և կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Լ.Գրիգորյանը միասին Հանգանակության հիմնադրամին փոխանցել են 1 785 060 ՀՀ դրամ: Մենք չենք կասկածում, որ այն ժամանակ Ա.Հարությունյանն արել է այն ամենն, ինչն իր հնարավորության սահմաններում էր: Պարզվում է, որ այս երկու տարիների ընթացքում Ա.Հարությունյանի ֆինանսական հնարավորությունները կտրուկ <<զարթոնք>> են ապրել, կարծես թե նա ոսկե ձկնիկ է գտել: Փաստորեն ստացվում է, որ Ա.Հարությունյանը պատերազմում գտնվող իր երկրի հանդեպ ժլատություն է ցուցաբերել, միաժամանակ կոչ անելով մնացածներին ֆինանսական աջակցություն ցուցաբերել երկրին:
2. Ա. Հարությունյանի քայլը կամա թե ակամա մեզ հիշեցնում է Ն. Փաշինյանի հայտարարությունը, առ այն, որ ՀՀ նոր իշխանությունը նպատակ չունի որևէ մեկին բանտարկելու այսքան տարիների ընթացքում հափշտակած միջոցների համար: Ն.Փաշխնյանը բազմիցս նշել է, որ համակարգը ներողամիտ կլինի այն չարագործների նկատմամբ, ովքեր կփոխհատուցեն հասցված վնասը: Ուստի կարելի է ենթադրել, որ Ա.Հարությունյանը փոխհատուցելով Ա.Աղաբեկյանի պակասորդը, փորձում է մեսսիջ ուղղել անուղղակիորեն անդրադառնալով այդ դրույթին: Կարծես թե մի կողմից նա չի պնդում և չի պահանջում որպեսզի Ա.Աղաբեկյանից հանվեն բոլոր մեղադրանքները, սակայն նա ամեն ինչ անում է որպեսզի դա կատարվի առանց հետաքննության հետագա շարունակության: Չէ որ հենց Ն.Փաշինյանն է ասել, որ բանտարկելու նպատակ չունեն:
3. Եվ վերջապես, գաղտնիք չէ, որ Ա.Աղաբեկյանը շատերի համար հանդիսանում էր 2020թ. (ԱՀ նախագահի և ազգային ժողովի ընտրությունների տարի) զգալի ուժ և Ա.Հարությունյանի կողմից բնական է, որ նա դիտարկվում է որպես մրցակից: Սակայն, ՀՀ քնչական կոմիտեի կողմից ներկայացված նման մեղադրանքից հետո Ա.Աղաբեկյանը դժվար թե կարողանա նորից քաղաքական դաշտ վերադառնա նախկին թափով: Պարզ է, որ դա գիտի նաև Ա.Հարությունյանը: Այդ իսկ պատճառով Ա.Հարությունյանը կարող է դեպոզիտ հատուկ հաշվեհամարին մուտք անելով Ա.Աղաբեկյանին նախկին մրցակցից դարձնի ապագա թիմակից: Բավականին տարածված հնարք է:
Այս ամենը գիտակցում է արցախցին: Նա վաղուց գիտի, որ իր իսկ պետական այրերը զբաղված են իրար սատարելով, սփյուռքից եկած գումարների փոշիացմամբ: Ըստ էության Արցախի բնակչությունը հաճախ հայտնվում է պատանդի դերում, որի դիմաց անընդհատ ամբողջ հայությունից փրկագին են պահանջում: Ա. Հարությունյանի և Ա.Աղաբեկյանի դեպքը ասվածի վառ օրինակն է: Այ դա է Արցախի մեծ վիշտը: Այ դա է արցախցու դարդն ու ցավը…

P.S. Ի դեպ Ստեփանակերտ քաղաքի խողովակներով հոսում է տարեցների և նամանավանդ երեխաների առողջության և կյանքի համար վտանգավոր քլորացված խմելու ջուր, բայց այդ հարցի լուծման համար ոչ գումար կա, ոչ ժամանակ, ոչ էլ քաղաքական կամք:

Դիտումների քանակը: 17968
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Մեկ պատասխան “ՙՙԱրթուր Աղաբեկյանն ու Արայիկ Հարությունյանը՚՚ կամ ՙՙԱրցախցու դարդն ու ցավը՚՚”-ին

  1. ԴԱՎԻԹ
    1

    ԵԹԵ ԿԱ ԲԱՌ ՎՈՐԸ ԱՎԵԼԻ Է ՔԱՆ ԱՄԵՆԱՑԵՆԶՈԻՐՔՅԻՑ ԴՈԻՐՍ ՔՖՈԻՐԸ ԴԱ ԵՄ ՏԱԼԻՍ ԱՐԹՈԻՐ ԱՂԱԲԵԿՅԱՆԻՆ ԵՎ ՆՐԱՆ ԲՈԼՈՐ ՊԱՇՏՊԱՆՈՂՆԵՐԻՆ․․․․
    ԱՐԹՈԻՐ ԱՂԱԲԵԿՅԱՆ ԵՎ ՀԱՄԱԽՈՀՆԵՐ ԴՈԻՔ ՎԻԺՎԱԾՔՆԵՐ ԵՔ․․․

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին

Marat Yeganyan