Իրանի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան և Ադրբեջան

Իրանի արտգործնախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը մայիսի 25-ին կմեկնի Ադրբեջան և Հայաստան: Կարդալ ավելին

Դրիանը հեռախոսազրույց է ունեցել Այվազյանի և Բայրամովի հետ

ՀՀ Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ, Կարդալ ավելին

Անհրաժեշտության դեպքում գործողություններ կձեռնարկվեն. ՀԱՊԿ-ն արձագանքել է Սյունիքի դեպքերին


Լավրովն ու Այվազյանը հուշագիր են ստորագրել

Անդրկովկասում անվտանգության ապահովման երաշխիքը Ռուսական 102–րդ ռազմաբազայի գործունեությունն է, ինչպես նաև հայ–ռուսական համատեղ զորախմբի ու ՌԴ սահմանապահ զորքերի ներկայությունը Հայաստանում։ Կարդալ ավելին

Լավրովը Երևանում է. նա կմեկնի նաև Բաքու

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանեց Երևան։ «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորեցին ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը և դեսպաններ Վարդան Տողանյանն ու Սերգեյ Կոպիրկինը: Կարդալ ավելին

Կայացել է ԱՊՀ ԱԳՆ նիստը. Այվազյանն ընդգծել է եռակողմ հայտարարության խախտման մասին

Մոսկվայում ավարտվել է ԱՊՀ արտաքին գործերի նախարարների նիստի շրջանակում Հայաստանի և ՌԴ ԱԳ նախարարներ Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը: Այդ մասին հայտնում է ՌԴ ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը։ Հաղորդագրությունում ասվում է, որ կողմերը քննարկել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների կատարման ընթացքը: «Հատուկ ուշադրություն է դարձվել Լեռնային Ղարաբաղում հումանիտար արձագանքման արդիական հարցերին, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը: Նախարարները մտքեր են փոխանակել հայ-ռուսական համագործակցության արդիական հարցերի, այդ թվում՝ բարձր մակարդակով կապերի, երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանի նախապատրաստական աշխատանքների շուրջ»,– նշված է հաղորդագրությունում: ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում ասվում է, որ հանդիպման ժամանակ Այվազյանը շեշտել է ադրբեջանական կողմում՝ եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կոպտագույն խախտմամբ պահվող հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում պահվող անձանց անհապաղ հայրենադարձման կարևորությունը: «Նախարար Արա Այվազյանը լուրջ մտահոգություն հայտնեց Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային և կրոնական կոթողների միտումնավոր թիրախավորման առնչությամբ՝ ընդգծելով այդ ժառանգության պաշտպանության ուղղությամբ տարբեր ձևաչափերով քայլեր ձեռնարկելու հրատապությունը»,– նշված է հաղորդագրությունում։ Դիտարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային օրակարգի առանձին թեմաներ:

Գերիների, Արցախի կարգավիճակի և Մինսկի խմբի ակտիվացման հարցերին Այվազյանն անդրադարձել է ՀՀ ԱԺ-ում

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ասաց, որ վստահության մթնոլորտը վերականգնելու համար անհապաղ պետք է լուծում տրվի ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձի հարցը։ Կարդալ ավելին

Հայաստանը կարևորում է Ֆրանկոֆոնիայի օրվա նշանավորումը. Այվազյան

Մարտի 20-ին ողջ աշխարհում նշվում է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը, որն աշխարհի շուրջ 300 միլիոն ֆրանսախոսներ նշում են ոչ միայն որպես ֆրանսերենի մեծարման տոն, այլ նաև վերահաստատում են իրենց կամքը համերաշխության և մշակութային բազմազանության համատեքստում: Կարդալ ավելին

ՀՀ-ն և Կուբան քննարկել են ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության հեռանկարները

ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը մարտի 8-ին հեռախոսազրույց ունեցավ Կուբայի Հանրապետության արտգործնախարար Բռունո Ռոդրիգես Պարիլյայի հետ: Կարդալ ավելին