Անհրաժեշտության դեպքում գործողություններ կձեռնարկվեն. ՀԱՊԿ-ն արձագանքել է Սյունիքի դեպքերին

HAPK-e1568188165668

ՀԱՊԿ-ն հայտարարություն է տարածել Սյունիքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Հայտարարության մեջ ասվում է.

«ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ​​և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը մայիսի 13-ին կազմակերպության մշտական ​​խորհրդի նիստի ժամանակ իրազեկել է մայիսի 12-ին Հայաստանի և Ադրբեջանի պետական ​​սահմանին տեղի ունեցած միջադեպի մասին: Հայկական կողմի համաձայն՝ Ադրբեջանի զինված ուժերը խախտել են սահմանը և մի քանի կիլոմետր խորացել դեպի հայկական տարածք:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ստեղծված իրավիճակը հեռախոսով քննարկել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ:

ՀԱՊԿ-ն ուշադրությամբ հետևում է Հայաստանի Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում իրավիճակի զարգացմանը: Հավաքական անվտանգության պայմանագրի և ՀԱՊԿ կանոնադրության դրույթների համաձայն՝ իրավիճակի զարգացմամբ պայմանավորված՝ անհրաժեշտության դեպքում գործողություններ կձեռնարկվեն»:

Դիտումների քանակը: 4184
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին