Էրդողանն առաջարկում է Արցախի հարցով քառակողմ հանդիպում անցկացնել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորք մեկնելուց առաջ Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսում առաջարկել է Արցախի հարցով Թուրքիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի առաջնորդների քառակողմ հանդիպում անցկացնել։ Կարդալ ավելին

Ռուսաստանը չի պատրաստվում լքել Հարավային Կովկասը. Պեսկով


Թշնամին կրակել է դաշտում աշխատող մարդկանց ուղղությամբ

Այսօր ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի Շոշի բաժանմունքում հաղորդում է ստացվել, որ ժամը 10:50-ի սահմաններում, Մարտունու շրջանի Սարգսաշեն գյուղի Կարդալ ավելին

ՌԴ-ն Կապանում հյուպատոսություն է բացում.Դենիս Գոնչար

Սեպտեմբերին ռուս դիվանագետներն արդեն Հայաստան կժամանեն Սյունիքի մարզի Կապան քաղաքում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացման աշխատանքները տեղում կազմակերպելու համար։ Կարդալ ավելին

Հուլիսի 25-ին կքննարկվի խաղաղության պայմանագրի նախապատրաստումը. ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳԱ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ հուլիսի 25-ին կքննարկի Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումը։ Կարդալ ավելին

Մեկամյա Մոնթեն խաղաղապահների ուղղաթիռով տեղափոխվել է ՀՀ

Վիրուսային էնցեֆալիտ հեմոռագիկ կոմպոնենտով ախտորոշմամբ մեկ տարեկան երեխան (Մոնթե Գ.), որը երկու օր ծայրահեղ ծանր վիճակում գտնվում էր ԱՀ Առողջապահության նախարարության «Արևիկ» բուժմիավորման նորածնային և վերակենդանացման բաժանմունքում, այսօր Կարդալ ավելին

Պուտին-Փաշինյան հանդիպմանը քննարկվել է ԼՂ հումանիտար խնդիրը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սոչիում կայացած հանդիպմանը կրկին անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամին։ Կարդալ ավելին

ՀՀ ԱԳՆ-ն միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում Ալիևի ռազմատենչ հայտարարություններին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անթաքույց կերպով սպառնում է էթնիկ զտումներ իրականացնել, եթե ԼՂ հայերը «դասեր չքաղեն» Լաչինի միջանցքի [Բերձորի միջանցք] արգելափակումից: Կարդալ ավելին

ԵԱՏՄ նիստում Փաշինյանը անդրադարձել է Բերձորի միջանցքի խնդրին

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ հիշատակվում է միայն մեկ միջանցքի մասին, և խոսքը Լաչինի միջանցքի Կարդալ ավելին

Կոչ ենք անում ՌԴ-ին ի վերջո կատարել եռակողմ հայտարարության 6-րդ կետով ստանձնած իրենց պարտավորությունը. ՀՀ ԱԳՆ

2023թ. ապրիլի 23-ին Ադրբեջանի իշխանությունները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետը, արդեն պաշտոնապես արգելափակել են Լաչինի միջանցքը [Բերձորի միջանցք]՝ քայլեր ձեռնարկելով միջանցքում՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում անցակետ տեղադրելու ուղղությամբ: Այդ մասին նշված է ՀՀ արտաքին գործների նախարարության հայտարարության մեջ։ «Ադրբեջանի զինված ուժերի կողմից այսօր իրականացված այս քայլը չի կարելի համարել Ադրբեջանի հերթական սադրանք անգամ. այն իրապես 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիմնարար դրույթներից մեկի աղաղակող խախտում է՝ միտված Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու և Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ հայաթափելու իր քաղաքականության հետևողական իրագործմանը»,- շեշտում են ՀՀ ԱԳՆ-ից։ Հաղորդվում է, որ նախորդ տարվա դեկտեմբերի 12-ից շինծու բնապահպանական պատրվակներով Լաչինի միջանցքի [Բերձորի միջանցք] շարունակական ապօրինի արգելափակումը և այսօր արդեն ակնհայտ կեղծ և անհիմն պատրվակներով անցակետի տեղադրումը հենց այս ծրագրված քաղաքականության հետևողական իրականացման հերթական քայլերն են։ Այս գործողությունն իրականացվում է ի հեճուկս միջազգային հանրության միանշանակ հայտարարությունների և հատկապես Միջազգային արդարադատության դատարանի՝ 2023թ. փետրվարի 22-ի իրավաբանական պարտադիր ունեցող վճռի: Ավելին, Ադրբեջանի ղեկավարությունը ամեն կերպ լարում է տարածաշրջանային իրավիճակը` հող նախապատրաստելով լայնածավալ ուժի կիրառման համար։ «Հայաստանի Հանրապետությունը՝ որպես նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրող կողմ, անընդունելի է համարում և խստորեն դատապարտում է Ադրբեջանի՝ Լաչինի միջանցքում ապօրինի անցակետ տեղադրելու այս քայլը։ Այն, ինչպես նաև Ադրբեջանի կողմից մինչ այդ իրականացված նմանօրինակ գործողությունները՝ զուգորդված չդադարող հայատյաց ու սպառնալից հռետորաբանությամբ, միտված են տապալելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման փաստաթղթի շուրջ բանակցությունները»,-նշված է հայտարարության մեջ: ՀՀ ԱԳՆ-ն կոչ է անում Ռուսաստանի Դաշնությանը կատարել եռակողմ հայտարարության 6-րդ կետով ստանձնած իրենց պարտավորությունը՝ վերացնելով միջանցքի ապօրինի արգելափակումը և ապահովելով ադրբեջանական ուժերի դուրսբերումը Լաչինի միջանցքի [Բերձորի միջանցք] ողջ անվտանգության գոտուց, իսկ միջազգային անվտանգության մանդատով օժտված ՄԱԿ-ի անդամ պետություններին հստակորեն արձանագրել Ադրբեջանի կողմից տարածաշրջանային անվտանգությունը խարխլող գործողությունները և գործուն քայլեր ձեռնարկել միջազգային բարձրագույն դատական ատյանի վճռի անվերապահ կատարման ուղղությամբ: