Կոչ ենք անում ՌԴ-ին ի վերջո կատարել եռակողմ հայտարարության 6-րդ կետով ստանձնած իրենց պարտավորությունը. ՀՀ ԱԳՆ

2023թ. ապրիլի 23-ին Ադրբեջանի իշխանությունները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետը, արդեն պաշտոնապես արգելափակել են Լաչինի միջանցքը [Բերձորի միջանցք]՝ քայլեր ձեռնարկելով միջանցքում՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում անցակետ տեղադրելու ուղղությամբ: Այդ մասին նշված է ՀՀ արտաքին գործների նախարարության հայտարարության մեջ։ «Ադրբեջանի զինված ուժերի կողմից այսօր իրականացված այս քայլը չի կարելի համարել Ադրբեջանի հերթական սադրանք անգամ. այն իրապես 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիմնարար դրույթներից մեկի աղաղակող խախտում է՝ միտված Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու և Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ հայաթափելու իր քաղաքականության հետևողական իրագործմանը»,- շեշտում են ՀՀ ԱԳՆ-ից։ Հաղորդվում է, որ նախորդ տարվա դեկտեմբերի 12-ից շինծու բնապահպանական պատրվակներով Լաչինի միջանցքի [Բերձորի միջանցք] շարունակական ապօրինի արգելափակումը և այսօր արդեն ակնհայտ կեղծ և անհիմն պատրվակներով անցակետի տեղադրումը հենց այս ծրագրված քաղաքականության հետևողական իրականացման հերթական քայլերն են։ Այս գործողությունն իրականացվում է ի հեճուկս միջազգային հանրության միանշանակ հայտարարությունների և հատկապես Միջազգային արդարադատության դատարանի՝ 2023թ. փետրվարի 22-ի իրավաբանական պարտադիր ունեցող վճռի: Ավելին, Ադրբեջանի ղեկավարությունը ամեն կերպ լարում է տարածաշրջանային իրավիճակը` հող նախապատրաստելով լայնածավալ ուժի կիրառման համար։ «Հայաստանի Հանրապետությունը՝ որպես նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրող կողմ, անընդունելի է համարում և խստորեն դատապարտում է Ադրբեջանի՝ Լաչինի միջանցքում ապօրինի անցակետ տեղադրելու այս քայլը։ Այն, ինչպես նաև Ադրբեջանի կողմից մինչ այդ իրականացված նմանօրինակ գործողությունները՝ զուգորդված չդադարող հայատյաց ու սպառնալից հռետորաբանությամբ, միտված են տապալելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման փաստաթղթի շուրջ բանակցությունները»,-նշված է հայտարարության մեջ: ՀՀ ԱԳՆ-ն կոչ է անում Ռուսաստանի Դաշնությանը կատարել եռակողմ հայտարարության 6-րդ կետով ստանձնած իրենց պարտավորությունը՝ վերացնելով միջանցքի ապօրինի արգելափակումը և ապահովելով ադրբեջանական ուժերի դուրսբերումը Լաչինի միջանցքի [Բերձորի միջանցք] ողջ անվտանգության գոտուց, իսկ միջազգային անվտանգության մանդատով օժտված ՄԱԿ-ի անդամ պետություններին հստակորեն արձանագրել Ադրբեջանի կողմից տարածաշրջանային անվտանգությունը խարխլող գործողությունները և գործուն քայլեր ձեռնարկել միջազգային բարձրագույն դատական ատյանի վճռի անվերապահ կատարման ուղղությամբ:

Բաքուն բողոքի նոտա է հղել ՌԴ պատգամավոր Մատվեյչևի հայտարարության պատճառով

Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել Ռուսաստանի արտգործնախարարությանը՝ Կարդալ ավելին

ԼՂ հարցի լուծման միակ հիմքը եռակողմ պայմանավորվածություններն են. Պեսկով

Կրեմլում համարում են, որ Արցախի հարցի լուծման միակ հիմքը Մոսկվայի, Բաքվի և Երևանի պայմանավորվածություններն են։ Կարդալ ավելին

Կողմերը քննարկել են նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հեռանկարները

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը մարտի 31-ին հանդիպել է ՌԴ-ում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուի հետ։ Կարդալ ավելին

ՌԴ-ն հերքում է Բերձորում անցակետ ստեղծելու հարցի քննարկումը

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև Լաչինի միջանցքի [Բերձորի միջանցք] տարածքում սահմանային անցակետ ստեղծելու վերաբերյալ քննարկումներ չեն անցկացվել: Կարդալ ավելին


ՌԴ ԱԳՆ-ն կոչով դիմել է հայկական և ադրբեջանական կողմերին

Պաշտոնական Մոսկվան մտահոգություն է հայտնում ղարաբաղյան հակամարտության գոտում գրանցված լարվածության կապակցությամբ։ Կարդալ ավելին

Հրադադարի ռեժիմի նոր խախտում Արցախում

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ խաղաղապահները հրադադարի ռեժիմի 3 խախտում են արձանագրել Մարտակերտի և Շուշիի շրջաններում։ Կարդալ ավելին

«Հունաստանի Ձայն» հաղորդուման անդրադարձն Արցախի շրջափակմանը

2023 թվականի փետրվարի 3-ին Հունաստանի հանրային ռադիոյի՝ «Հունաստանի Ձայնը» հաղորդման «Անպաշտպան անցուղի» հաղորդաշարը ներկայացրել է ռադիովավերագրական հաղորդում՝ Արցախի շրջափակման մասին, Կարդալ ավելին