«Հունաստանի Ձայն» հաղորդուման անդրադարձն Արցախի շրջափակմանը

Հունաստանի ձայն

2023 թվականի փետրվարի 3-ին Հունաստանի հանրային ռադիոյի՝ «Հունաստանի Ձայնը» հաղորդման «Անպաշտպան անցուղի» հաղորդաշարը ներկայացրել է ռադիովավերագրական հաղորդում՝ Արցախի շրջափակման մասին, ինչը հանգեցրել է հազարավոր մարդկանց մեկուսացմանը, որի արդյունքում մի ողջ բնակչություն, այդ թվում՝ տարեց մարդիկ, երեխաներ և հիվանդներ, մնացել են առանց սննդի, դեղորայքի և բժշկական օգնության: Այդ մասին հայտնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից։

«Հաղորդման շրջանակներում նկարագրվում է շրջափակման գործընթացը, որը սկսվել է 2022 թվականի դեկտեմբերից, երբ Ադրբեջանից մի խումբ քաղաքացիներ, ներկայանալով որպես «բնապահպան ակտիվիստներ» և բողոքելով հանքի շահագործման դեմ, փակեցին Գորիս-Ստեփանակերտ միակ ճանապարհը, այսինքն՝ Բերձորով անցնող մայրուղին։ Այն միակ միջանցքը, որը կապում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և աշխարհի հետ։

Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի համաձայնագիրը, ինչպես ներկայացվում է հաղորդման ներածականում, փխրուն է, հատկապես Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի մեկնարկից հետո, որն ուղղակիորեն ազդեց Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության վրա, մասնավորապես Լաչինի հինգ կիլոմետրանոց բաց միջանցքի շրջափակմանը, որի անվտանգության ապահովումը հիմնավորված է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ։

Հաղորդման հյուրերն են՝ Քուին Մինասյանը և Ջորջ Մենեշյանը, որոնք հիմնավոր ներկայացնում են Լեռնային Ղարաբաղի ներկայիս իրավիճակը, վերլուծում Հայաստանի աշխարհաքաղաքական դերն և դրանից բխող խնդիրները, մեկնաբանում տարածաշրջանային ուժերի դերը, ինչպես նաև հիմնավոր կերպով ներկայացնում Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության ապրելու և արարելու իրավունքը»,- հայտնում է դեսպանությունը:

Հավելենք նաև, որ Հունաստանում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանն իր թվիթերյան էջում կատարել է հետևյալը գրառումը.

«#Արցախի շրջափակման 54-րդ օրն է, նաև #Ադրբեջանի կողմից 2021 թվականից Հայաստանի տարածքի մի քանի հատվածների օկուպացիայի։ Եթե ագրեսիան ամենուր անպատիժ մնա, ապա պոտենցիալ ագրեսորներն աշխարհի յուրաքանչուր անկյունում քաջալերվում են, որի արդյունքում ՈՉ մի ԱԶԳ ԱՊԱՀՈՎ ՀԱՄԱՐՎԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ։ Միայն վրդովմունք հայտնելը բավարար չէ»։

Դիտումների քանակը: 3776
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին