Հռոմի պապը մտահոգված է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակով

Screenshot_20221218-180722_Chrome

Հռոմի Ֆրանցիսկոս պապը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքում տիրող հումանիտար իրավիճակի համար։ Այդ մասին գրում է Vaticannews-ը։

«Ինձ անհանգստացնում են մարդկանց հումանիտար անկայուն պայմանները, որոնք ձմեռային սեզոնի ընթացքում գտնվում են հետագա վատթարացման վտանգի տակ»,- համաձայն աղբյուրի ասել է Ֆրանցիսկոս պապը:

Նշվում է նաև, որ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ մայրուղին՝ Լաչինի միջանցքը, ինչի արդյունքում շուրջ 120 հազար մարդ, ներառյալ՝ 30 հազար երեխա մեկուսացված է, զրկված սննդից, դեղորայքից և կենսական անհրաժեշտության այլ կարիքներից։

Մատնանշվում է նաև, որ ընտանիքները բաժանվել են` ճանապարհի փակ լինելու պատճառով, և առողջական սուր խնդիրներով քաղաքացիները չեն կարողանում հասնել Հայաստան՝ համապատասխան բուժօգնություն ստանալու համար:

Կիրակի օրը Հռոմի պապը բոլոր կողմերին կոչ է արել գտնել խաղաղ լուծում գտնել՝ հանուն մարդկանց բարօրության։

Հռոմի պապը մտահոգված է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակով

Դիտումների քանակը: 3843
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին