Արայիկ Հարությունյանը ձերբակալվել է

Ա Հ

Ձերբակալվել է ՀՀ երկրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, ՀՀ գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին ղեկավար, գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանը։ Այդ մասին հայտնում է Sputnik Արմենիան` հղում կատարելով սեփական աղբյուրներին։

Դեռևս դեկտեմբերի 14-ին հաղորդվել էր, որ քրեական գործի շրջանակում բարձրաստիճան սպա է ձերբակալվել, սակայն այդ ժամանակ մեղադրյալի անունը հաղորդագրության մեջ նշված չէր։

Լրատվամիջոցին, սակայն, հաջողվել է պարզել, որ խոսքը հենց Հարությունյանի մասին է։

2021 թվականի մայիսին Գեղարքունիքի մարզի Կութ և Վերին Շորժա գյուղերի մոտ ադրբեջանական զինված ուժերի ներթափանցման ժամանակ Հարությունյանը ղեկավարել է 2 կորպուս, և նշված ուղղությունները եղել են զորամիավորման պատասխանատվության գոտում։

Դրանից հետո Հարությունյանը նշանակվել էր հետախուզության վարչության պետ, սակայն հետո նրան ազատել են այդ պաշտոնից։

Այսպիսով, գործը հսկող դատախազի որոշմամբ 2022 թվականի դեկտեմբերի 13-ին Ա.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը՝ ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում):

Դիտումների քանակը: 3924
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին