Կրակոցներ սահմանին

Կրակոց

Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանում` Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա և Կութ գյուղերի սահմանային հատվածում, այսօր` հունիսի 10-ին, ևս փորձել են ինժեներական աշխատանքներ իրականացնել։ Այդ մասին հաղորդում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը:

Համաձայն աղբյուրի` հայկական զինված ուժերի ստորաբաժանումները դիմել են հակազդման գործողությունների` ստիպելով դադարեցնել աշխատանքներն, ինչին ի պատասխան ադրբեջանական կողմը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։

Հայ դիրքապահները դիմել են պատասխան գործողությունների։ Հայկական կողմից փոխհրաձգության արդյունքում տուժողներ չկան։

Միջադեպին արձագանքել է նար ՀՀ ՄԻՊ-ը` նշելով, որ ադրբեջանական զինված ուժերը սկսել են կրակել ժամը 16:30-ի սահմաններում և այն դադարել է միայն ժամը 19:30-ին։

Արման Թաթոյանի խոսքով` այս ամենը տեղի է ունենում այն պայմաններում, որ ադրբեջանական զինված ծառայողները 2021թ. մայիսի 12-ից սկսած կեղծ քարտեզների վկայակոչմամբ ապօրինաբար ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք` Գեղարքունիքի և Սյունիքի կողմից: Նշված արարքները պետք է դիտարկել միասնական հանցավոր դիտավորության մեջ:

Թաթոյանը կրկին շեշտում է` ՀՀ բնակչության իրավունքները ադրբեջանական զինված ուժերի հանցավոր արարքներից պաշտպանելու համար պետք է շտապ անվտանգության գոտի ստեղծել։

Դիտումների քանակը: 4850
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին