Մարտակերտում ձերբակալվել է թուրքական համազգեստով դիվերսանտ

Արցախի Հանրապետության Մարտակերտ քաղաքում 2021 թվականի օգոստոսի 25-ին՝ տեղական ժամանակով ժամը 17:00-ի սահմաններում, ձերբակալվել է թուրքական համազգեստով դիվերսանտ: Հակառակորդի դիվերսանտին հաջողվել է ձերբակալել սահմանամերձ քաղաքի խաղաղ բնակչության զգոնության և ակտիվ մասնակցության շնորհիվ։ Թուրքական համազգեստով դիվերսանտին ձերբակալելու ժամանակ ակտիվ մասնակցություն են ունեցել նաև Մարտակերտ քաղաքի երեխաները, ովքեր առաջինն են նկատել “եկվորին”։
Հատուկ ուշադրություն պետք է դարձնել այն հանգամանքին, որ թշնամու դիվերսանտը Մարտակերտի տներից մեկը ներթափանցելով՝ հայտնաբերել է երկու երեխաների, և միայն երեխաներից մեկի ցուցաբերած խիզախության շնորհիվ է հաջողվել խուսափել աղետից և ձերբակալել անկոչ հյուրին։
Ըստ չհաստատված տվյալների՝ Արցախի Հանրապետության տարածք ներթափանցած դիվերսանտը ծագումով Ադրբեջանի Իսմայիլի քաղաքի բնակիչ է։

 

Դիտումների քանակը: 7060
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին

Admin