Արայիկ Հարությունյանը Արցախն Ադրբեջանին հանձնման վերջին քայլերն է կատարում

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջերս Արայիկ Հարությունյանի կողմից գրեթե բոլոր բարձրաստիճան պետական պաշտոններում նշանակումները հիմնականում կապված է Արցախյան երկրորդ պատերազմում չմասնակցած անձանց հետ, ակնհայտ է դառնում, որ Արայիկ Հարությունյանն իրեն վստահ ու լիարժեք է զգում նման մարդկանցով շրջապատված։ Այդ ամենին եթե գումարենք այն փաստը, որ Արցախյան պատերազմում մասնակցած անձանց համար ներկայումս ստեղծվում են այնպիսի պայմաններ, որոնց պատճառով վերջիններց շատերը կամ արդեն իսկ հեռացել են Արցախից, կամ էլ պատրաստվում են դիմել այդ քայլին, ապա պարզ է դառնում, որ Արայիկ Հարությունյանը պատրաստվում է Արցախն Ադրբեջանին վերջնականապես հանձնելու համար հարմարավետ պայմաններ ստեղծել։ Ակնհայտ է, որ շրջապատելով իրեն պատերազմում չմասնակցած անձանցով Արայիկ Հարությունյանը ստեղծում է այնպիսի մի միջավայր, որտեղ ոչ ոք չի համարձակվելու նման որոշման դեմ հակադարձելու։ Իսկ եթե որևէ մեկը նույնիսկ համարձակվի ըմբոստանալ նման որոշման դեմ նրան միանգամից կհիշեցնեն իր պահվածքը պատերազմական օրերին և կասեն, որ եթե իրոք այդքան դեմ էր, ապա ինչու չի մասնակցել պատերազմին։

Հիշեցնենք նաև, որ 2021 թվականի մարտի 2-ին Արցախի դատախազությունը հայտնել է, որ սահմանադրական կարգը տապալելու հատկանիշներով քրեական գործ է հարուցվել: Որոշ ժամանակ անց՝ մարտի 26-ին, ՀՀ Սահմանադրական դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի նմանատիպ հոդվածը ճանաչել է ՀՀ Սահմանադրության 77-րդ և 78-րդ հոդվածներին հակասող: Ինչից հետո, ապրիլի 15-ին Արցախի դատախազությունը հանդես է եկել հայտարարությամբ այն մասին, որ սահմանադրական կարգը տապալելու հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքնման է ենթակա նաև Արայիկ Հարությունյանը:

Դիտումների քանակը: 13834
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին

Marat Yeganyan