Ալիևը և Փաշինյանն ապաշրջափակման մասին որոշում են կայացրել

Քիչ առաջ ավարտվեց եռակողմ հանդիպումը: Ավարտին մասնակիցները հանդես եկան համատեղ հայտարարությամբ։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Ալիևի և Փաշինյանի հետ հանդիպման արդյունքում Ղարաբաղի զարգացման մասին համատեղ հայտարարություն է ստորագրվել:
Ռուսաստանի նախագահը շատ կարևոր և օգտակար է համարել Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպումը: Նրա խոսքով՝ կողմերը կարողացել են համաձայնության գալ և համատեղ հայտարարություն ստորագրել՝ տարածաշրջանում իրավիճակի զարգացման վերաբերյալ։
«Նկատի ունեմ տնտեսական կապերի զարգացման ուղղությամբ կոնկրետ քայլերը։ Այդ նպատակով կստեղծվի աշխատանքային խումբ, որը կգլխավորեն 3 կառավարությունների փոխվարչապետերը»,- ասել է Պուտինը։

Տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակումը բխում է Երևանի և Բաքվի շահերից, հայտարարել Է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Այն հայտարարությունը, որն այսօր ստորագրվել է, խոսում է մեր մտադրությունների մասին, քանի որ ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ հայտարարության կետերից մեկը տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումն էր։ Սա այն ասպարեզն է, որը կարող է մեծ դինամիզմ հաղորդել տարածաշրջանի զարգացմանը, ինչպես նաև ամրապնդել անվտանգությունը, որովհետև տրանսպորտային կոմունիկացիաների բացումը բխում է Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի՝ մեր հարևանների շահերից։ Վստահ եմ, որ հարևան երկրները ևս ակտիվորեն կներգրավվեն տրանսպորտային միջանցքների ստեղծման և մեր տարածաշրջանում տրանսպորտային զարկերակների ճյուղավորված ցանցի ստեղծման մեջ»,- ասել է Ալիևը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշեց, որ չի հաջողվել լուծել գերիների հարցը, ինչը հումանիտար մեծ խնդիր է: Նա նաև հիշատակեց, որ գերիների վերադարձի հարցը ամրագրված է եռակողմ պայմանավորվածության 8-րդ կետով:

«Իհարկե, մեզ հաջողվեց ընդհանուր առմամբ ապահովել հրադադարի ռեժիմը, բայց դեռ շատ հարցեր կան, որոնք պետք է լուծվեն։ Այդ հարցերից մեկը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է։ Իհարկե, Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, մասնավորապես՝ այդ հարցի շուրջ»,- ասել է Փաշինյանը։

Ներկայումս ընդանում է Վլադիմիր Պուտինի հանդիպումն Ալիևի հետ։

Դիտումների քանակը: 4475
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին