Հայաստանի ու Արցախի դպրոցների աջակցելու նպատակով նիդերլանդահայ Տավրոս Ասլանյանը Ամսթելվին քաղաքի քոլեջի տնօրինության օգնությամբ ձեռք է բերել ավելի քան 1700 աշակերտի համար նախատեսված դպրոցական գույք և 300 համակարգիչ: Այդ մասին հաղորդում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը։ Հաղորդագրությունում նշվում է, որ նախաձեռնությանը միացել են մի խումբ նիդերլանդացի երիտասարդներ: Նրանց հաջողվել է հոգալ նաև գույքի տեղափոխության ծախսը:
Նիդերլանդահայերը մարդասիրական օգնություն են ցուցաբերել Հայաստանին ու Արցախին

Թողնել պատասխան