Որակազրկել են Հայաստանը չհարգելու համար

Հռոմում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայկ Պապիկյանին պարտված ադրբեջանցի Կարդալ ավելին

Գարեգին 2-րդը Հռոմում բարձրացրել է 44-օրյա պատերազմի հայ գերիների հարցը

Հոկտեմբերի 7-ին Հռոմի (Իտալիա) Կոլիզեյում` ամֆիթատրոնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ծայրագույն պատրիարք և ամենայն հայոց կաթողիկոսը մասնակցել է Սանտ Էջիդիո համայնքի կողմից կազմակերպված տարեկան ավանդական խաղաղության աղոթքին, որին ներկա են եղել Հռոմի պապը, Քույր եկեղեցիների պետեր, տարբեր երկրների ղեկավարներ ու պաշտոնյաներ։ Կարդալ ավելին

«Եվա» ֆիլմն արժանացել է հանդիսատեսի մրցանակին

Իրանահայ ռեժիսոր Անահիդ Աբադի «Եվա» ֆիլմն արժանացել է մարտի 17-ից 21-ը տեղի ունեցած Հռոմի Ֆրանկոֆոն ֆիլմերի 11-րդ փառատոնի Հանդիսատեսի մրցանակին։ Կարդալ ավելին

Ֆրանսիայի խորհրդարան է ներկայացվել Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին օրինագիծ

Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատ է ներկայացվել Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին օրինագիծ: Այդ մասին հայտնեց Հայաստանի պետական հետաքրքրություններ ֆոնդի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը՝ հավելելով, որ այդ ուղղությամբ վերջին օրերին ANIF-ը մեծ կազմակերպական և համակարգված աշխատանք է իրականացրել՝ ֆրանսիացի իր գործընկերների հետ: «10 օր մենք Ֆրանսիայի վարչապետ Դոմինիկ դը Վիլպենի (ANIF-ի տնօրենների խորհրդի անդամ), տեղացի լրագրողների, խորհրդարանի պատգամավորների հետ աշխատում էինք ՝բացատրելով, թե սեպտեմբերի 27-ից ի վեր ինչ է տեղի ունենում արցախա-ադրբեջանական շփման  գծում, ներկայացնում էինք նաև թե Թուրքիայի, թե վարձկանների դերը, ներգրավվածությունը, որը լիարժեք փոխում է պատկերը: Բացատրել ենք, որ հանգուցալուծման միակ իրական քաղաքական ճանապարհը Արցախի Հանրապետության անկախության ճանաչումն է միջազգային հանրության կողմից: Եվ քանի որ Ֆրանսիայի խորհրդարանում մարդիկ իրականությունը արագ են հասկանում, նախագիծն այսօր առավոտյան մտավ Ֆրանսիայի Ազգային ժողովի ստորին պալատ»,-ասաց Փափազյանը: Նախագիծը նախատեսվում է, որ կքննարկվի առաջիկա մի քանի շաբաթներում: Նախագիծն առաջինը ստորագրել է Սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչ Ֆրանսուա Պուպոնը: Փափազյանն իր երախտագիտությունը հայտնեց ֆրանսիացի գործընկերներին,  որոնք իրենց հայանպաստ ձեռնարկումներով հետևողականորեն իրենց օժանդակությունն են բերում Արցախի խնդրի կարգավորման և արդարության վերականգնման գործընթացներին: Փափազյանը նկատեց, որ նույն ուղղությամբ աշխատանքներ են տանում Լոնդոնում, Հռոմում:

ՀՀ քաղաքացիներին Իտալիայից վերադարձնելու համար կազմակերպվում է չարթերային թռիչք

Կիրակի օրը՝ մարտի 15-ին, հայկական «Atlantis European Airways» ավիաընկերության կողմից Հռոմից կազմակերպվելու է չարթերային թռիչք դեպի Երևան, Կարդալ ավելին

Միլան-Երևան չվերթի 40 ուղևորներից ոչ մեկի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել

Մարտի 10-ին Իտալիայից Հայաստան կժամանեն 2 ինքնաթիռ։ Օդանավակայանում հատուկ միջոցներ են ձեռնարկվել։ Կարդալ ավելին

Էդմոնդ Նազարյանը հաղթելով ադրբեջանցի մարզիկին՝ անցավ ԵԱ եզրափակիչ․ Տեսանյութ

55 կգ քաշային կարգում Հռոմում անցկացվող Եվրոպայի առաջնության եզրափակիչ դուրս եկավ՝ հաղթելով  ադրբեջանցի մարզիկ Էլդանիզ Ազիզլիին, Բուլղարիան ներկայացնող ազգությամբ հայ հունահռոմեական ոճի ըմբիշ Էդմոնդ Նազարյանը: Կարդալ ավելին

Նիկոլ Փաշինյանը ընդունել է Արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրին

Հայաստան-Վատիկան կապերի զարգացման հեռանկարները քննարկել են Նիկոլ Փաշինյանը և Հռոմի Սուրբ Աթոռի նվիրակը: Կարդալ ավելին

«Վաղվա առաջնորդ կդառնան նրանք, ովքեր կգիտակցեն աշխարհում կատարվող սրընթաց փոփոխությունների կարևորությունը» - Արմեն Սարգսյան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Հռոմում մասնակցել է «Թվային աշխարհաքաղաքականություն. նոր սահմաններ, աճ և ազգային անվտանգություն» խորագիրը կրող գիտաժողովին: Կարդալ ավելին