«Վաղվա առաջնորդ կդառնան նրանք, ովքեր կգիտակցեն աշխարհում կատարվող սրընթաց փոփոխությունների կարևորությունը» — Արմեն Սարգսյան

Безымянный

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Հռոմում մասնակցել է «Թվային աշխարհաքաղաքականություն. նոր սահմաններ, աճ և ազգային անվտանգություն» խորագիրը կրող գիտաժողովին:

Գիտաժողովի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել ելույթով:

 «Աշխարհն ամեն օր ավելի ու ավելի արագ է փոփոխվում: Մենք ականատեսն ենք լինում քվանտային դրսևորումների: Եվ վաղն առաջնորդ կդառնա նա, ով կգիտակցի այս փաստը: Գլոբալիզացիան մակրոյից դարձել է միկրո. ընկերությունները, անհատներն այլևս անկասելի են»,- ասել է Արմեն Սարգսյանը:

Գիտաժողովի ընթացքում մասնավորապես քննարկվել են արդյունաբերության թվային տրանսֆորմացիային, նոր իրողություններում պաշտպանական, անվտանգության ու ավիատիեզերական ոլորտներում գրանցվող փոփոխություններին առնչվող հարցեր:

Դիտումների քանակը: 4626
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին